ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2019 թվականի N 722-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Աշխատանքի միջազգային համաժողովի 108-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունիսի 12-14-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
|
2019 թ. հունիսի 7 Երևան |
|
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 7-ի N 722-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ԺՆԵՎ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
|
Զարուհի Բաթոյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (պատվիրակության ղեկավար) |
|
Ժորա Սարգսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ |
|
Էդուարդ Թումասյան |
- Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ) |
|
Գագիկ Մակարյան |
- Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
|
Ռուզաննա Բաթոյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի անձնական օգնական |
|
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|