ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2019 թվականի N 366-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի ապրիլի 10-11-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, ցուցահանդեսի ցուցանմուշների տեղափոխման, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը և Վահե Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Կարեն Վանյանինը, Գոռ Թումասյանինը և Արման Սեդրակյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի ապրիլի 10-ին՝ Երևան-Ստրասբուրգ և ապրիլի 11-ին՝ Ստրասբուրգ - Երևան երթուղով:
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. ապրիլի 9-ի N 366-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-11-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարական ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն | |
Ն. Փաշինյան |
- ՀՀ վարչապետ |
Զ. Մնացականյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար |
Վ. Կարապետյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Ծ. Համբարձումյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի |
Մ. Ավետիսյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի |
Վ. Ասլանյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության |
Վ. Հակոբյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության |
Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր |
Կ. Ազատյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր |
Անվտանգություն |
|
Գ. Մովսեսյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ղ. Ղազարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Հ. Վարդանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Կ. Վանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Սեդրակյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Գ. Թումասյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ | |
Ա. Մուրադյան |
- Հայաստանի հանրային հեռուստաընկերության |
Վ. Պետրոսյան |
- Հայաստանի հանրային հեռուստաընկերության |
Դ. Սարգսյան |
- «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից |
Ա. Սուքիասյան |
- «Շանթ» հեռուստաընկերության թղթակից |
Ա. Գզիրյան |
- «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից |
Հ. Ասլանյան |
- «Թերթ Էյ Էմ» լրատվական կայքի թղթակից |
Կ. Ասլանյան |
- «Ազատություն» ռադիոկայանի թղթակից |
Ս. Պապյան |
- «Առաջին էյ էմ» լրատվական կայքի թղթակից |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.04.2019, N 406-Ա | 16.04.2019, N 366-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|