Գլխավոր տեղեկություն
Համար
N 268-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

               

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

18 մարտի 2019 թվականի N 268-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ  ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու, աշխատանքային խումբ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա ու 2008 թվականի հունիսի 5-ի N 312-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 760-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

        

2019 թ. մարտի 18

Երևան

      

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մարտի 18 -ի N 268-Ա

որոշման

   

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2015 թ.

օգոստոսի 18-ի N 760-Ա

որոշման

   

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

  

Մ. Գրիգորյան

-ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ)

Գ. Գասպարյան

-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Ա․ Ավանեսյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Ավանեսյան

-ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Գ. Բալայան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ա. Ասատրյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Ապիտոնյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Լ. Առաքելյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Սեդրակյան

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Սարգսյան

- ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

Ա. Հարությունյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Ա. Ղազարյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ (խորհրդի քարտուղար)

Հ. Ասլանյան

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

Ծ. Համբարձումյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ս. Թորոսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Ս. Ավետիսյան

- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Ղազարյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ»:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան