Գլխավոր տեղեկություն
Համար
N 260-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2019 թվականի N 260-Ա

 

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) իրականացվող` 65,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տաշիր քաղաքի Դեմիրճյան փողոցի հարակից տարածքի կանաչապատում և բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 07203481) կողմից «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2019 թվականի մարտի 14-ին կնքված N 11-L պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պորտլանդցեմենտի ձեռքբերում` 2,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. մայիսի 23

Երևան

       

  

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մայիսի 23-ի N 260-Ա

որոշման

       

Ծ Ր Ա Գ Ի Ր

   

«ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»

   

1.

Ծրագրի նպատակը

Տաշիր քաղաքի Դեմիրճյան փողոցի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքների իրականացումը պայմանավորված է առկա անցուղիների կիսաքանդ վիճակով և քաղաքի գլխավոր փողոցի հարակից տարածքը ավելի բարեկարգ դարձնելու անհրաժեշտությամբ:

2.

Ծրագրի նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, ք. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Տաշիր, քաղաքաշինության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

65,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիրի քաղաքային համայնքը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Տաշիր քաղաքի Դեմիրճյան փողոցի հարակից տարածքի 1500 ք. մ քայլուղիների բարեկարգման և արտաքին լուսավորության աշխատանքներ` 42,000,000 դրամ
Տաշիր քաղաքի Դեմիրճյան փողոցի հարակից տարածքի կանաչապատման և հողային աշխատանքներ` 23,000,000 դրամ
Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 30.12.2019 թ.:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,
ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալվում են ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերման դիմաց հարկային արտոնություններ:
1. 1 500 ք. մ քայլուղիների բարեկարգման աշխատանքներ` 5,000,000 դրամ
2. 1 500 ք. մ քայլուղիների շինանյութերի ձեռքբերում՝ 27.000.000 դրամ
3. 12 000 ք. մ տարածքի հողային աշխատանքներ՝ 3.000.000 դրամ
4. 12 000 ք. մ տարածքի արտաքին լուսավորության ձեռքբերում՝ 7,000,000 դրամ
5. 1000 հատ ծառերի, տնկիների ձեռքբերում՝ 20.000.000 դրամ
6. 1000 հատ ծառերի, տնկիների տնկման և հողային աշխատանքներ՝ 3.000.000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաքի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկատվություն կներկայացվի լիազորված մարմին:

           

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան