Basic information
Number
N 708-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.06.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
06.06.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.06.2019
Effective date
07.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2019 թվականի N 708-Ա

 

ԱՊՀ ԿԱԶՄՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունիսի 8-10-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն հավելվածի:

2. Դիտորդների` Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. հունիսի 6

Երևան

     

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 6-ի N 708-Ա

որոշման

     

Կ Ա Զ Մ

      

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-10-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ

  

Կարեն Գասպարյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

Տիգրան Մուղնեցյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդական

Սիլվա Մարկոսյան

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Տիգրան Զաքարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի կցորդ

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան