Basic information
Number
N 666-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.06.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.05.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.06.2019
Effective date
06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2019 թվականի N 666-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը և 50-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևան քաղաքի Միկոյան 18/4 հասցեում գտնվող` 0.4462 հեկտար մակերեսով հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտով) տրամադրել Երևան քաղաքի Միկոյան 18/2 հասցեի սեփականատեր «Կամ Դևելոփմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ (այսուհետ՝ ընկերություն) հողամասով անցնելու կամ երթևեկելու համար։

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտի) պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝

1) ընկերությունը պարտավորվում է հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտի) դիմաց վճարել 100 000 դրամ տարեկան վճար.

2) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 5

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation