Գլխավոր տեղեկություն
Համար
N 338-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2019 թվականի N 338-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 543-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարական ծրագրի իրականացում» TFOA4543 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 543-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում և որոշման NN 1 և 2 հավելվածներում «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Վիճակագրական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին» բառերը փոխարինել «Ծրագրերի իրականացման վարչությանը (այսուհետ՝ ԾԻՎ)» բառերով.

3) որոշման N 1 հավելվածից հանել «Ա. Գևորգյան-ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական» և «Է. Ավետյան-ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն» տողերը և «(համաձայնությամբ)» բառերը.

4) որոշման N 2 հավելվածի՝

ա. 7-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ` ԾԻԳ)» բառերը փոխարինել «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարական ծրագրի իրականացում» TF0A4543 դրամաշնորհի ծրագրի իրականացման թիմի համակարգողի (այսուհետ՝ ծրագրի համակարգող) կողմից» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը,

գ. 9-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «խորհրդի անդամների կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության)» բառերով,

դ. 10-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «ծրագրի համակարգողի» բառերով,

ե. 11-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերով,

զ. 15-րդ կետում «ԾԻԳ-ի տնօրենը» բառերը փոխարինել «Խորհրդի քարտուղարը» բառերով,

է. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ԾԻՎ-ի ներկայացուցիչները և հրավիրված պետական այլ պաշտոնյաներ:»,

ը. 20-րդ կետում «ԾԻԳ-ի» բառը փոխարինել «ԾԻՎ-ի» բառով,

թ. 25-րդ կետում «7» թիվը փոխարինել «5» թվով, իսկ «, ԾԻԳ-ի գործադիր տնօրենը, մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից» բառերը հանել,

ժ. 28-րդ կետից հանել «, մյուս թեկնածուի մասով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը» բառերը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. ապրիլի 3

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան