Գլխավոր տեղեկություն
Համար
N 308-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի N 308-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 263-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված վարկի մարման ժամկետները հետաձգելու մասին» N 263-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «մինչև 2021 թվականը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր՝ դրանում սահմանելով, որ «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկի հիմնական գումարի մնացորդը կազմում է 968,129.37 ԱՄՆ-ի դոլար՝ չհաշված հաշվարկվող տոկոսագումարները և տույժերը, ընկերության կողմից մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը վճարման ենթակա վարկի հիմնական գումարի՝ 319,745.23 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, և դրա նկատմամբ հաշվարկված 2 տոկոս դրույքաչափով տոկոսագումարի վճարումները մնում են անփոփոխ, իսկ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ժամկետանց հիմնական գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները և տույժի գումարները ենթակա են կապիտալացման՝ որպես վարկի հիմնական գումար, որը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը ներառյալ՝ համամասնորեն մարման պայմանով:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

       

2019 թ. ապրիլի 4

Երևան