Գլխավոր տեղեկություն
Համար
N 372-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.26/27(1480) Հոդ.320
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2019 թվականի N 372-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ և 17-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի «Աջակցություն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին» Ծրագրի «Հարկային և մաքսային ծառայություններ» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում» հոդվածի ծախսերն ավելացնել 2.330.072,1 հազ. դրամով, ընդ որում՝ առաջին կիսամյակում՝ 1.150.000,0 հազ. դրամ, ինն ամսում՝ 1.750.000,0 հազ. դրամ:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 15

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 4-ի N 372-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 4-ի N 372-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 4-ի N 372-Ն որոշման

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 4-ի N 372-Ն որոշման

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 4-ի N 372-Ն որոշման

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 4-ի N 372-Ն որոշման

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 4-ի N 372-Ն որոշման

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2019 թվականի
ապրիլի 4-ի N 372-Ն որոշման