ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2018 թվականի N 1672-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի`
1. Ոռոգման համակարգի արդյունավետությունն ապահովելու, այլ ջրօգտագործողների, այդ թվում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և Հայաստանի էլեկտրական ցանցեր առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ջրառի հետ կապված խնդիրները կարգավորելու, իրականացվելիք գործողությունների ժամանակացույց, ճանապարհային քարտեզ ներկայացնելու, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի առավել արդյունավետ օգտագործման և հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 30.05.19 N 642-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1177-Ա որոշումը։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2018 թ. դեկտեմբերի 26 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի N 1672-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| 
 Ս. Պապիկյան  | 
 - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)  | 
| 
 Վ. Մելքոնյան  | 
 - Ջրային կոմիտեի նախագահ  | 
| 
 Հ. Գուլյան  | 
 - Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ  | 
| 
 Վ. Ռաֆայելյան  | 
 - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Բաղդասարյան  | 
 - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ  | 
| 
 Ս. Աղինյան  | 
 - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Մխիթարյան  | 
 - Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ  | 
| 
 Ա. Խաչատրյան  | 
 - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալ  | 
| 
 Դ. Ստեփանյան  | 
 - Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ  | 
| 
 Ա. Քոչարյան  | 
 - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ  | 
| 
 Լ. Ազիզյան  | 
 - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ  | 
| 
 Ն. Բակունց  | 
 - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Գևորգյան  | 
 - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ  | 
(հավելվածը փոփ. 30.05.19 N 642-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 26.06.2020, N 749-Ա | 27.06.2020, N 1672-Ա | |
| 17.07.2019, N 952-Ա | 18.07.2019, N 1672-Ա | |
| 30.05.2019, N 642-Ա | 31.05.2019, N 1672-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|