Գլխավոր տեղեկություն
Համար
N 1165-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.03.2019-05.02.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1165-Ա

  

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1035-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ընդհանուր կանոնակարգի 6-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Դպիրյանին նշանակել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

(1-ին կետը փոփ. 21.03.19 N 281-Ա)

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանն իրազեկել այդ կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1035-Ա որոշումը:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 23

Երևան