Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-125-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.03.15/9(612) Հոդ.224
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
26.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՕԶՈՆԱՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ՕԶՈՆԱՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ որոշում եմ.

1. Հաստատել 2016 թվականի օգոստոսի 12-ին Սոչիում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման ու օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. փետրվարի 26

Երևան

ՆՀ-125-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան