ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2019 թվականի N 88-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,608,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մարտի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. մարտի 1-ի N 88-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«Հույսի Ճրագ»
1. |
Ծրագրի նպատակը |
Նյութական և ֆինասական օգնություն հասարակության սոցիալապես անապահով շերտերին: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի քաղաքացիներ,Կալիֆոռնիա Նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ (ամբողջ տարածք) և ԼՂՀ (ամբողջ տարածք) բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
2608000 (երկու միլիոն վեց հարյուր ութ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, տարեկան՝ 521600 հինգ հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) |
7. |
Բարեգործություն ստացողը |
1. Զոհված ազատամարտիկների ընտանիքներ 2. Փախստական ընտանիքներ (Իրաք, Սիրիա) 3. Հաշմանդամներ 4. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (բազմազավակ, սոցիալապես անապահով, բնական աղետներից տուժած և կացարան չունեցող) 5. Հրդեհի և ինքնափլուզման հետևանքով բնակելի տարածքից զրկված ընտանիքներ և սահմանապահ, սահմանամերձ և հեռավոր գյուղերի բնակչություն: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Զոհված ազատամարտիկների ընտանիքներին նյութական օգնության (հագուստ, կոշիկ) տրամադրում ՝ 25000 քսանհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $5000) 2. Նյութական և ֆինանսական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ) տրամադրում Իրաքի, Սիրիայի փախստական ընտանիքներին 100000 հարյուր հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $20000) 3. Հաշմանդամներին աջակցություն (էլեկտրական և պարզ սայլակ, քայլակ, հենակ և այլն) 100000 հարյուր հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $20000) 4. Մարդասիրական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ, խոհանոցային իրեր) բաշխում ՀՀ և ԼՂՀ տարածքում (ցուցակները տրամադրվում են համայնքապետարանների կողմից) 2000000 երկու միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $400000) 5. Ֆինասական օգնություն հիմնադրամի սոցիալապես անապահով շահառու ընտանիքներին՝ 170000 հարյուր յոթանասուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $34000) 6. Կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է ՝ 213000 երկու հարյուր տասներեք հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ - Գրասենյակային գույքի ձեռքբերում 18000 տասնութ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $3600) - Ավտոմեքենայի շահագործման ծախսեր 50000 հիսուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան ՝$10000) - Գրասենյակի աշխատողների աշխատավարձ 125000 հարյուր քսանհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $25000) - Մաքսատան ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000) - Գործուղման ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000) - Աուդիտի իրականացում 10000 տաս հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $2000) Նշված միջոցառումներն իրականացվելու են 2019 թ. հունվարի 1-ից 2023 թ. դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ՝ 1․Հագուստի, կենցաղային իրերի, անկողնային պարագաների, խոհանոցային պարագաների, կոշիկների, հիգիենայի պարագաների ներմուծում 2125000 երկու միլիոն հարյուր քսանհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան ՝$425000) 2. Էլեկտրական և պարզ սայլակների, քայլակների, հենակների ներմուծում հաշմանդամների համար 100000 հարյուր հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $20000) 3. Գրասենյակային գույքի ձեռքբերում 18000 տասնութ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $3600) 4․Ավտոմեքենայի շահագործման ծախսեր (բենզին, գազ, պահեստամասեր և այլն) 50000 հիսուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $10000) 5․Մաքսատան ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (գործակալների վարձատրություն, պահեստի վարձակալություն (տարեկան՝ $1000) 6․Աուդիտի իրականացում 10000 տաս հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $2000) |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր |
2019 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է ՝ 213000 երկու հարյուր տասներեք հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ - Գրասենյակային գույքի ձեռքբերում 18000 տասնութ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $3600) - Ավտոմեքենայի շահագործման ծախսեր 50000 հիսուն հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան ՝$10000) - Գրասենյակի աշխատողների աշխատավարձ 125000 հարյուր քսանհինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $25000) - Մաքսատան ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000) - Գործուղման ծախսեր 5000 հինգ հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $1000) - Աուդիտի իրականացում 10000 տաս հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (տարեկան՝ $2000) |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Սոցիալական աջակցության տարածքային մարմիններ ՀՀ ոստիկանություն Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ Սփյուռքահայեր, անհատ բարեգործներ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հոգաբարձուների խորհրդին հաշվետվության ներկայացում ծրագրերի իրականացման վերաբերյալ ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացումը լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|