ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2019 թվականի N 422-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1684-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1684-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Արթուր Հովհաննիսյան-ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Վիգեն Քոչարյան-ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերով.
2) «Արմեն Փամբուխչյան-ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար»ուղղ. բառերը փոխարինել «Գեղամ Վարդանյան-ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ» բառերով.
3) «Հովհաննես Հովհաննիսյան-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Լուսինե Առաքելյան-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 17 Երևան |