Basic information
Number
N 1654-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.01.2005-05.05.2005)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2004.12.22/70(369) Հոդ.1394
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.06.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.09.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
08.12.2004
Effective date
01.01.2005
Interrupt date
05.05.2005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2004 թվականի N 1654-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի սեփականությունը հանդիսացող` Երևանի Արղության փողոցի N 10 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված` 7,64909 մլն դրամ արժեք ունեցող շենքերն ու շինությունները (6 շենք` 1366 քառ. մետր մակերեսով, և մեկ շինություն (շվաքարան), այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ սահմանված կարգով.

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 7,65 մլն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

 3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտաբյուջետային հաշվին վճարել իր կողմից առաջարկված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. սեպտեմբերի 24
Երևան