Գլխավոր տեղեկություն
Համար
N 259-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2019 թվականի N 259-Ա

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին 2019 թվականի մարտի 24-26-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա)՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին մասնակցելու նպատակով:

2. Սամվել Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 5 հավելվածի N 8.1 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջոցով կատարվող 1162 ծրագրի 11002 միջոցառման «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» ուղղության գծով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. մարտի 15

Երևան

     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան