Գլխավոր տեղեկություն
Համար
N 217-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2019-10.07.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2019 թվականի N 217-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի մարտի 10-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

           

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

            

2019 թ. մարտի 18

Երևան

     

       

Հավելված

 ՀՀ կառավարության 2019 թվականի

 մարտի 14-ի N 217-Ա որոշման

       

Ց Ա Ն Կ

       

«ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

      

NN
ը/կ

ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը
(դրամ)

1.

7308

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե հեծան (Pսrliո Expaոsiօո C200X3)

կգ

295

240,524

2.

7308

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե հեծան (Pսrliո splice C190X3)

կգ

232

189,479

3.

7308

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե հեծան (Pսrliո C200X3)

կգ

53180

43,433,521

4.

7318

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե հեղույս՝ վեցանկյուն գլխիկով (BՕLT M16)

կգ

3200

2,613,439

5.

7308

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե ուղղահայաց անկյունակ (Vert. Brace)

կգ

9667

7,895,396

6.

7308

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե անկյունակ (Dia. Brace)

կգ

14361

11,729,259

7.

7308

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե երկտավր հեծան (Cօlսmո)

կգ

10845

8,857,222

8.

7308

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե երկտավր հեծան (Rafter)

կգ

11498

9,390,900

9.

7308

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե անկյունակ BRACING

կգ

1605

1,311,162

10.

7308

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե անկյունակ (ANGLE BRACE)

կգ

635

518,846

11.

7318

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե հեղույս՝ առանց գլխիկի-12 մմ (12 mm SAG RՕD)

կգ

2820

2,303,469

12.

7318

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե հեղույս առանց գլխիկի (BEND SAG RՕD)

կգ

242

197,777

13.

7308

Մետաղակոնստրուկցիայի դետալ՝ պողպատե հեծան (CHՕRD)

կգ

32293

26,374,127

 Ընդամենը

115 055 120

                       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան