«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1645-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և պետական սեփականություն հանդիսացող 602 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 580.5 հեկտարը, որից` 35 հեկտար վարելահող, 524 հեկտար արոտ, 21.5 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 35 հեկտար վարելահողը, 21.5 հեկտար այլ հողեր` աճուրդով օտարելու համար.
բ) 0.1 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
գ) մեկ հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար.
դ) 20.4 հեկտար արոտը` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
| 
 Տարեթիվը  | 
 Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը)  | 
 Պայմանական նշանները  | 
 Ընդամենը  | 
 այդ թվում`  | |||
| 
 վարելահող  | 
 բազմամյա տնկարկներ  | 
 արոտ  | 
 այլ հողեր  | ||||
| 
 2004 թ.  | 
Գյուղատնտեսական նշանակության | 
 Գ  | 
 55.9  | 
 35.0  | 
 
  | 
 
  | 
 20.9  | 
| Բնակավայրերի, այդ թվում` հասարակական կառուցապատման | 
 Բ  | 
 0.1  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 0.1  | |
| 
 Հ  | 
 0.1  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 0.1  | ||
| Արդյունաբերության և ընդերքօգտագործման | 
 Ա  | 
 1.0  | 
1.0 | ||||
| Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների | 
 Կ  | 
||||||
| Ջրային հողեր | 
 Ջ  | 
||||||
| Հատուկ պահպանվող տարածքներ | 
 Պ  | 
 20.4  | 
 20.4  | 
||||
| Հատուկ նշանակության հողեր | 
 ՀՆ  | 
 
  | |||||
| 
 
  | 
 Ընդամենը  | 
 
  | 
 77.4  | 
 35.0  | 
 
  | 
 20.4  | 
 22.0  |