Գլխավոր տեղեկություն
Համար
N 333-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.17/25(1478) Հոդ.300
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի N 333-Ն

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման հարցաթերթը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    
2019 թ. ապրիլի 9
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 333-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի (այսուհետ՝ հաշվեհամար) տնօրինման հետ կապված հարաբերությունները:

2. Լիազոր մարմինը տնօրինում է հաշվեհամարը՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով ընտանիքում բռնության ենթարկվածներին:

 

II. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

 

3. Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ոչ ավելի, քան 150.0 հազ. դրամի չափով, հետևյալ նպատակներով՝

1) կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու համար.

2) բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով փոխհատուցման կամ մասնակի փոխհատուցման համար.

3) ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման համար.

4) աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար՝ բացառությամբ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործազուրկների և աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար սահմանված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում նախատեսված դասընթացների:

4. Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 333-Ն որոշման N 2 հավելվածի հարցաթերթի ձևում պատասխանների ամփոփման արդյունքում՝

1) 50.0 հազ. դրամի չափով՝ 8-22 միավորի դեպքում.

2) 100.0 հազ. դրամի չափով՝ 23-36 միավորի դեպքում.

3) 150.0 հազ. դրամի չափով՝ 36-ից ավելի միավորի դեպքում:

5. Ընտանիքում բռնության ենթարկված անձին ժամանակավոր ֆինանսական աջակցություն չի տրամադրվում, եթե սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով ընտանիքում բռնության ենթարկված անձի հարցման արդյունքում միավորների քանակը չի գերազանցում 8 միավորը:

 

III. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

6. Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ընտանիքում բռնության ենթարկված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա:

7. Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումն ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը:

8. Լիազոր մարմնի ղեկավարը, ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումն ընդունելիս, կարող է հաշվի առնել լիազոր մարմնին առընթեր գործող ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի կողմից ձևավորված ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերով զբաղվող բազմամասնագիտական խմբի (այսուհետ՝ բազմամասնագիտական խումբ) կայացրած եզրակացությունը:

9. Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացի կազմակերպման աշխատանքներն իրականացնում է լիազոր մարմինը:

10. Լիազոր մարմինը սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետերով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանք ամբողջականորեն ներկայացնելը բազմամասնագիտական խմբին:

11. Բազմամասնագիտական խումբը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետերով սահմանված փաստաթղթերը, կայացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ եզրակացություն և ներկայացնում լիազոր մարմին:

12. Լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում սույն կարգի 11-րդ կետով նախատեսված եզրակացությունը և սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Լիազոր մարմնի ղեկավարը սույն կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու վերաբերյալ որոշում:

13. Լիազոր մարմինը սույն կարգի 12-րդ կետով նախատեսված որոշումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ զեկուցագիր:

14. Լիազոր մարմինն ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի որոշման և լիազոր մարմնի աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունված հրամանի հիման վրա կազմում է ֆինանսավորման հայտ-պահանջագիր և ընտանիքում բռնության ենթարկված անձին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ֆինանսական աջակցության տրամադրման մասին:

15. Լիազոր մարմինը սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելը մերժելու մասին լիազոր մարմնի ղեկավարի որոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված դիմողին:

16. Ընտանիքում բռնության ենթարկված անձը (այսուհետ` դիմող) ֆինանսական աջակցություն ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում՝

1) գրավոր դիմում, որում պետք է նշվեն՝

ա. դիմողի անունը, հայրանունը և ազգանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

բ. դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում) և (կամ) հետադարձ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ.

2) դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը (նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը).

3) ընտանիքում բռնության ենթարկված անձ հանդիսանալու փաստը հաստատող տեղեկություններ՝ ներկայացնելով նաև համապատասխան փաստաթղթերը.

4) դիմողի բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը, որին փոխանցվում է լիազոր մարմնի կողմից տրամադրվող գումարը.

5) օրենքով սահմանված հատուկ կառույցների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ գրավոր միջնորդությունը (դրա առկայության դեպքում).

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 333-Ն որոշման N 2 հավելվածի ձևում ներկայացված հարցերի պատասխանները՝ առկայության դեպքում ներկայացնելով նաև համապատասխան փաստաթղթերը:

17. Եթե ընտանիքում բռնության ենթարկված անձն անչափահաս է կամ անգործունակ, ապա սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ, խնամատար ծնող կամ հոգաբարձու) կամ խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ դրան կցելով ընտանիքում բռնության ենթարկված անչափահաս կամ անգործունակ անձի անձնագիրը (ծննդյան վկայականը) կամ նույնականացման քարտը (նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը):

18. Ընտանիքում բռնության ենթարկված անձին տրամադրվող ֆինանսական միջոցները փոխանցվում են գանձապետական համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

19. Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն չի տրամադրվում`

1) եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետերով սահմանված պահանջներին.

2) եթե ընտանիքում բռնության ենթարկված անձին սույն կարգի 4-րդ կետով սահմանված նույն դեպքով վերջին 12 ամսվա ընթացքում տրամադրվել է ֆինանսական աջակցություն.

3) սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 333-Ն որոշման

 

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ  N ___________

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

Հարցման իրավական հիմքն է ____________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

 

Ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով դիմած ընտանիքում բռնության ենթարկված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի՝

_______________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

_________________________________________________________________________________

(բնակության վայրը, գրանցման հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում) և

(կամ) հետադարձ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ)

 

Բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը -----------------------------

__________________________________________________________________________

 

--------------------------------------------------------------------------------------------------------

 

Հարցումն իրականացրած աշխատողի կամ ստորաբաժանման ղեկավարի

 ______________ 
(ստորագրությունը)

  

 _____________________________ 
(ազգանունը, անունը, հայրանունը)

        

_______ _____________________ 20 թ.

      

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Ձև

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

Ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով՝ ընտանիքում բռնության ենթարկված անձին և (կամ) նրա օրինական ներկայացուցչին, խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին ուղղվում են հետևյալ հարցերը (անհրաժեշտության դեպքում՝ թարգմանչի օգնությամբ)՝

 

1. Հարցը

2. Այո

3. Ոչ

Տեղյակ չեմ

Լրա-ցուցիչ

Հրաժարվում եմ պատասխանել

1. Արդյո՞ք, ներկայումս ունեք աշխատանք

0

6

     

ա. եթե այո, արդյո՞ք, Ձեր աշխատանքն ունի մշտական բնույթ

1

2

     

բ. նշեք աշխատավարձի չափը՝

մինչև 50.000 դրամ


      50.000-120.000 դրամ

 

120.000-180.000 դրամ

 

180.000-250.000 դրամ

 

250.000 դրամ և ավելի

 

3

0

     

2.5

0

     

2

0

     

1.5

0

     

1

0

     

գ. արդյո՞ք, ստանում եք պետական կենսաթոշակ կամ նպաստ

մինչև 50.000 դրամ


      50.000-100.000 դրամ

 

100.000-150.000 դրամ

 

150.000-200.000 դրամ

 

200.000 դրամ և ավելի

3

4

     

2.5

0

     

2

0

     

1.5

0

     

1

0

     

դ. ունե՞ք, արդյոք, այլ եկամուտներ

0

2

     

2. Արդյո՞ք, ունեք բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն կամ որևէ մասնագիտական որակավորում

0

2

     

3. Եթե ունեք անչափահաս երեխաներ, ապա՝

ա. նշեք՝ քանի՞սն են՝

1


      2


      3


      4 և ավելի

1

 

0

     

2

0

     

3

0

     

4

0

     

բ. երեխաներից քանի՞սն են Ձեր խնամքի տակ՝

1

 

2

 

3

 

4 և ավելի

1
 

0

     

2

0

     

3

0

     

4

0

     

գ. արդյո՞ք, ունեք հաշմանդամություն ունեցող երեխա

1

 

2

 

3

 

4 և ավելի

1

0

     

2

0

     

3

0

     

4

0

     

4. Արդյո՞ք, ունեք Ձեր խնամքի տակ գտնվող այլ անձինք

      1

 

2

 

3

 

4 և ավելի

1

0

     

2

0

     

3

0

     

4

0

     

5. Արդյո՞ք, Դուք հղի եք կամ ունեք հաշմանդամություն

3

0

     

6. Արդյո՞ք, ունեք մշտական բնակության վայր

1

4

     

 ա. եթե այո, ապա, արդյո՞ք, նշված բնակության վայրը բռնություն գործադրած անձի սեփականությունն է

2

0

     

 բ. եթե այո, ապա, արդյո՞ք, նշված բնակության վայրը Ձեր սեփականությունն է

0

1

     

 գ. եթե այո, ապա, արդյո՞ք, նշված բնակության վայրը Ձեր մերձավոր ազգականի սեփականությունն է

1

2

     

 դ. եթե այո, ապա, արդյո՞ք, վարձակալում եք նշված բնակության վայրը

3

0

     

7. Արդյո՞ք, ունեք Ձեզ սեփականության իրավունքով պատկանող շարժական կամ անշարժ գույք

0

2

     

8. Արդյո՞ք, ունեք բուժօգնության կարիք

4

0

     

 եթե այո, ապա առկա՞ է, արդյոք, անհետաձգելի բժշկական միջամտության անհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն

5

0

     

9. Արդյո՞ք, ունեք պետության, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հանդեպ առաջացած որևէ պարտավորություն

1

0

     

եթե այո, ապա նշել ամսական մարվող պարտավորությունների չափը՝
մինչև 50.000 դրամ

50.000-100.000 դրամ

100.000-150.000 դրամ

150.000-200.000 դրամ

200.000 դրամ և ավելի
 

1
 

0

     

1.5

0

     

2

0

     

2.5

0

     

3

0

     
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան