Գլխավոր տեղեկություն
Համար
N 1008-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.2019-10.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.04/51(506) Հոդ.944
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2004 թվականի N 1008-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական մարմինների, մշակութային օբյեկտների, ինչպես նաև հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների պետական պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` կատարված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի ցանկում ներառված օբյեկտների պետական պահպանությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորելու վերաբերյալ:

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող օբյեկտների պետական պահպանությունն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով հատկացումները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերի նախահաշվում նախատեսվում են առանձին տողով, այդ թվում` արտացոլելով աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները.

բ) սույն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի ցանկում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում պահանջող նոր օբյեկտների ներառման և (կամ) օբյեկտներում տեղակայված պահակակետերի թվի ավելացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ առանձին սահմանվում են հատկացվող գումարի չափը և տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ կատարվող փոփոխությունները.

գ) սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության, օբյեկտների պետական պահպանության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը յուրաքանչյուր ամիս ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը, իրենց օբյեկտների պետական պահպանության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխհատուցում են հաջորդ ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 09.09.04 N 1243-Ն, 23.04.09 N 442-Ն, լրաց. 11.04.13 N 450-Ն, փոփ. 22.01.15 N 37-Ն)

5. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ներառված օբյեկտների պահպանությունը կարող է իրականացվել կազմակերպությունների սեփական միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ կնքված պայմանագրի հիման վրա: Որոտան ՀԷԿ-երի կասկադի պահպանությունը կարող է իրականացվել սեփական միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ կնքված պայմանագրի հիման վրա կամ լիցենզավորված մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի հիման վրա:

(5-րդ կետը լրաց. 02.02.17 N 69-Ն)

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության մասին» N 599 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 12
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենք` հարակից շինություններով
 
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի շենք
 


Հայաստանի Հանրապետության կառավարություն (3 մասնաշենքերը)

 
Մարդու իրավունքների պաշտպանի նստավայր
 

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության շենք

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի շենքեր

 
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների և նրանց նստավայրերի, տնտեսական դատարանի Երևանի, Գյումրու, Վայքի, Սևանի, Վեդու նստավայրերի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանների շենքեր
 
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների իրականացման վրա հսկողություն իրականացնող վարչության, Երևան քաղաքի դատախազության, Երևան քաղաքի համայնքների և մարզերի դատախազությունների կենտրոնների, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական և կայազորների զինվորական դատախազությունների շենքեր
 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքեր
 


Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի շենքեր

 
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի շենքեր

 

Երևանի քաղաքապետարանի շենք

 

 

«Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՓԲԸ

 

«Հայաստանի ազգային ռադիո» ՓԲԸ

 

«Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ

 

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ


Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով սահմանված` հատուկ պահպանության ենթակա օբյեկտներ
 


Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)

 
Հայոց ցեղասպանության թանգարան, Մեծ եղեռնի հուշահամալիր
 
Հայաստանի ազգային պատկերասրահ
 


Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

 
Հայաստանի պատմության թանգարան
 


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

 


Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

 
(տողն ուժը կորցրել է 03.11.05 N 1924-Ն)
 
Ռուսական արվեստի թանգարան
 
Հայաստանի ազգային գրադարան
 


«Էրեբունի» թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Շենգավիթի և Կարմիր բլրի մասնաճյուղերի շենքեր

«Երևանի պատմության թանգարան» ՊՈԱԿ

«Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ

«Ա. Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ

«Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ

«Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Ա. Բակունցի տուն-թանգարան

«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ

«Հրազդանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ

«Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ

«Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» ՊՈԱԿ

«ՀՀ Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ

«Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Սիսիանի պատկերասրահ

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Հրազդանի պատկերասրահ

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Մարտունու պատկերասրահ

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` ակադեմիկոս Հ. Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ

«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ

«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հրաձգության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ

 

 

 

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ (2 մասնաշենք)

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի ԿՖՖՓԱՊ-ի մասնաճյուղ

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային մասնաճյուղ

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղ

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային մասնաճյուղ

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ

 
Իրանի Իսլամական Հանրապետության մզկիթ
 
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի շենք
 


Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Հայաստանի Հանրապետության մետաղափորձական վերահսկողության տեսչության շենք

 
Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի ուժեղացված հսկողության և դատահոգեբուժական փորձաքննության բաժանմունքներ
 
Կիևյան մեծ կամուրջ, Հաղթանակի կամուրջ, Դավթաշենի կամուրջ
 


Ապարանի, Հալավարի, Սևաբերդի, Դավիթ Բեկի, Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի, Կառնուտի, Մանթաշի, Վարդաքարի, Սառնաղբյուրի, Հերհերի, Արփի լճի, Թավշուտի, Ազատի, Զանգակատան ջրամբարներ, «Արփա-Սևան» ջրային թունելի 3 տեղամասեր

 

ՀՀ Արագածոտնի մարզ՝ Աշտարակի N 1 օրվա կարգավորող ջրամբար, Աշտարակի N 2 օրվա կարգավորող ջրամբար, Չլկանների կապտաժ, Եզնակի օրվա կարգավորող ջրամբար, Եզնակի պոմպակայան և Ղազարավանի կապտաժ

 

ՀՀ Արարատի մարզ՝ Վեդու օրվա կարգավորող ջրամբար, Արևշատի օրվա կարգավորող ջրամբար և Արարատյան 1.2 պոմպակայան

 

ՀՀ Արմավիրի մարզ՝ Շահումյանի օրվա կարգավորող ջրամբար, Արմավիրի օրվա կարգավորող ջրամբար և Մյասնիկյանի օրվա կարգավորող ջրամբար

 

ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ Սևանի N 1 օրվա կարգավորող ջրամբար, Գոմաձարի օրվա կարգավորող ջրամբար, Հացառատի պոմպակայան, Միդեյի Դարի օրվա կարգավորող ջրամբար

 

ՀՀ Լոռու մարզ՝ Ստեփանավանի օրվա կարգավորող ջրամբար, Տաշիրի օրվա կարգավորող ջրամբար, Սպիտակի օրվա կարգավորող ջրամբար-1 և Սպիտակի օրվա կարգավորող ջրամբար-2

 

ՀՀ Կոտայքի մարզ՝ Կենտրոնական օրվա կարգավորող ջրամբար և Հարավային օրվա կարգավորող ջրամբար

 

ՀՀ Շիրակի մարզ՝ Արթիկի 1 օրվա կարգավորող ջրամբար և Արթիկի 3 օրվա կարգավորող ջրամբար

 

ՀՀ Սյունիքի մարզ՝ օրվա կարգավորող ջրամբար-1, օրվա կարգավորող ջրամբար-2, օրվա կարգավորող ջրամբար-3, Բաղաբերդի օրվա կարգավորող ջրամբար-1, Շինարարների օրվա կարգավորող ջրամբար-2, Սեթենց կապտաժ, Մեղրիի օրվա կարգավորող ջրամբար և Շաքեի կապտաժ

 

ՀՀ Վայոց ձորի մարզ՝ Որոտանի օրվա կարգավորող ջրամբար-3, Սառնաղբյուրի օրվա կարգավորիչ ջրամբար, Ջրասարի կապտաժ և Ջերմուկի օրվա կարգավորող ջրամբար

 

ՀՀ Տավուշի մարզ՝ Անապատի օրվա կարգավորող ջրամբար, Հունուտի օրվա կարգավորող ջրամբար և Բլդանի ջրամբարների մաքրման կայան

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի շենք

 

Անվտանգության խորհրդի շենք

 

Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայության շենք

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շենք

 

(հավելվածը փոփ. 03.03.05 N 217-Ն, խմբ. 21.07.05 N 1141-Ն, փոփ. 03.11.05 N 1924-Ն, լրաց. 20.07.06 N 1067-Ն, փոփ. 14.09.06 N 1289-Ն, լրաց. 10.01.08 N 5-Ն, փոփ. 09.07.09 N 761-Ն, 18.02.10 N 129-Ն, լրաց. 31.07.14 N 782-Ն, փոփ., լրաց. 24.07.14 N 811-Ն, լրաց. 13.11.14 N 1303-Ն, 25.12.14 N 1513-Ն, 22.01.15 N 37-Ն, 29.12.15 N 1565-Ն, 08.12.16 N 1259-Ն, փոփ. 19.01.17 N 20-Ն, լրաց. 22.02.18 N 177-Ն, 29.03.19 N 312-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ


  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
 


«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ

 
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի և Ողջիի տնտեսությունները` իրենց թունելային համակարգով
 
Հրազդանի ՋԷԿ
 
Երևանի ՋԷԿ
 
Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ
 
Որոտանի ՀԷԿ-երի կասկադ
 
Գազի ստորգետնյա պահեստարաններ և դրանց սպասարկման կառույցներ
 
«ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ի հանրապետական և միջազգային համակցման կենտրոն
 
Այրում-Ախթալա հատվածի թունելը` 2 սողանցքով
 
Վանաձոր-Փամբակ հատվածի երկուական կամուրջները և ուղեցույցները
 


Խմելու ջրի աղբյուրներ` Արարատյան 1-2, Արարատյան 3-4, Գառնու, Կաթնաղբյուրի, Արզնու, Արզական-Գյումուշի, Ապարանի, Շոր-Շորի, Առինջի, Ծարավաղբյուրի, Ձորաղբյուրի, Երևանի ՀԷԿ-ի

 
Օրվա կարգավորող ջրամբարներ` Ջրվեժի, Մհուբի, Ձորաղբյուրի, Էլեկտրալամպերի, Քանաքեռի (ներքին), Քանաքեռի (վերին),Կովկասյան, Աբովյան պուրակի, Քասախի, Դավթաշենի (ներքին), Դավթաշենի (վերին), կաթի կոմբինատի, Լուկաշինի, Կիլիկիայի, Արարատյան, Խարբերդի, Արին Բերդի, Դինամոյի, Մարաշի
 
Կապտաժային կառուցվածքներ, պոմպակայաններ, մաքրման կայաններ, արտեզյան հորեր, օրվա կարգավորող ջրամբարներ`
 

 

ՀՀ Արագածոտնի մարզ` 6 հատ

 
ՀՀ Արարատի մարզ` 5 հատ
 
ՀՀ Արմավիրի մարզ` 3 հատ
 
ՀՀ Գեղարքունիքի մարզ` 3 հատ
 
ՀՀ Լոռու մարզ` 10 հատ
 
ՀՀ Կոտայքի մարզ` 6 հատ
 
ՀՀ Շիրակի մարզ` 9 հատ
 
ՀՀ Սյունիքի մարզ` 5 հատ
 
ՀՀ Վայոց ձորի մարզ` 1 հատ


ՀՀ Տավուշի մարզ` 8 հատ


Ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգավոր օբյեկտներ`

 

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց

 

(հավելվածը փոփ. 23.04.09 N 442-Ն, լրաց. 04.11.10 N 1435-Ն, 11.04.13 N 450-Ն, փոփ. 25.09.14 N 1025-Ն, 22.01.15 N 37-Ն, 29.12.15 N 1565-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան