ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2019 թվականի N 245-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 590-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության զինվորական կոչում ունեցող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոչում ունեցող անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը հաստատելու մասին» N 590-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում (այդ թվում` նաև հավելվածում) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության» բառերը փոխարինել, համապատասխանաբար, «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության» և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերով.
3) որոշման հավելվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան
2019 թ. մարտի 21
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|