Գլխավոր տեղեկություն
Համար
N 263-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.27/22(1475) Հոդ.258
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2019 թվականի N 263-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 11-Ն որոշման 2-րդ կետում «մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներմուծված կամ մինչև 2018 թվականի հունվարի 25-ը ձեռքբերման համար վճարումները կատարված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների վրա» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված և մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների վրա:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

        

2019 թ. մարտի 26

Երևան