Գլխավոր տեղեկություն
Համար
N 495-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.15/31(1484) Հոդ.365
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2019 թվականի N 495-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1355-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի վերջին պարբերությունը և «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 14.1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի «Շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը հաստատելու մասին» N 451-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝

1) որոշման և որոշման N 1 հավելվածի վերնագրերում, ինչպես նաև որոշման և N 1 հավելվածի ամբողջ տեքստում «ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտե» բառերով, իսկ N 2 հավելվածում «ըստ ՀՀ ֆինանսների նախարարության» բառերը՝ «ըստ պետական եկամուտների կոմիտեի» բառերով.

2) որոշման նախաբանում և N 1 հավելվածի 1-ին կետում «Շահումով խաղերի և խաղատների մասին» բառերը փոխարինել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» բառերով.

3) որոշման և N 1 հավելվածի ամբողջ տեքստում «լիազոր մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «վերահսկող մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

4) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.

«9. Հաշվետվությունը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում այն ներկայացվում է որոշման 2-րդ կետով սահմանված՝ հաշվետվությունները ներկայացնելու ժամկետում վերահսկող մարմնի հաճախորդների սպասարկման սրահների միջոցով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 288-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման և որոշման N 7 հավելվածի վերնագրերում, ինչպես նաև որոշման ամբողջ տեքստում (բացառությամբ որոշման 3-րդ կետի) «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին» բառերը փոխարինել «վերահսկող մարմին» բառերով, իսկ որոշման տեքստում և հավելվածների վերնագրերում «լիազոր մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը՝ «վերահսկող մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, վիճակախաղերի կազմակերպիչների կողմից օրենքով վերահսկող մարմին ներկայացվող տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացնելու միանման ձևերն ու կարգը սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «ֆինանսների նախարարությանը» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունները լիցենզավորող մարմին ներկայացվելու կարգը և ձևը հաստատելու մասին» N 1355-Ն որոշման և որոշման N 1 հավելվածի վերնագրերում, ինչպես նաև որոշման և N 1 հավելվածի ամբողջ տեքստում «լիցենզավորող մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «վերահսկող մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     
2019 թ. մայիսի 7
Երևան