Basic information
Number
N 1618-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.12.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.12.15/68(367) Հոդ.1369
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.10.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.11.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
02.12.2004
Effective date
16.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1618-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 466 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, գրավի, հիփոթեքի իրավունքի, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականների ձևերը հաստատելու մասին» N 466 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

ա) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.

«31. Սահմանել, որ գոյություն ունեցող և դեռևս չօգտագործված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, գրավի, հիփոթեքի իրավունքի, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականները ենթակա են օգտագործման` մինչև դրանց ամբողջությամբ սպառվելը».

բ) որոշմամբ հաստատված`

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ (N 2 ձև) լրացնել`

«Սույն վկայականը կազմված է երկու օրինակից, մեկը տրվում է սեփականատիրոջը (օգտագործողին), մյուսը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով,

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» բառերից հետո` «ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ» բառով.

ԳՐԱՎԻ, ՀԻՓՈԹԵՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ (N 3 ձև) լրացնել`

«Սույն վկայականը կազմված է 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է վարկատուին, մյուսը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով,

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով,

նույն վկայականից հանել «ԳՐԱՎԱՏՈՒ (անունը, ազգանունը) (ստորագրությունը)» և «ԳՐԱՎԱՌՈՒ (անունը, ազգանունը) (ստորագրությունը)» բառերը.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ (N 4 ձև) լրացնել`

«Սույն վկայականը կազմված է 2 օրինակից, որոնցից մեկը տրվում է վարձակալին, մյուսը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով,

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերից հետո` «աշխատակազմի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 23
Երևան