ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 169 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ 65 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 120-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող՝ չժանգոտվող պողպատից սառը դեֆորմացված անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 65 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) անվանումը «Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն» բառերից հետո լրացնել «և Մալայզիայի» բառերով.
բ) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Կիրառել հակագնագցման միջոց` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Մալայզիայից ծագող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7304 41 000 5 և 7304 41 000 8 ծածկագրերով դասակարգվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ չժանգոտվող պողպատից սառը դեֆորմացված անկարան խողովակների նկատմամբ հավելվածի համաձայն սահմանված չափով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |