Գլխավոր տեղեկություն
Համար
N 242-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.27/21(1474) Հոդ.237
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2019 թվականի N 242-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) N 5 հավելվածի N 8 աղյուսակում` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության ծրագրերի միջոցառումների մասով կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի.

2) N 11 հավելվածի N 11.16 աղյուսակի և N 11.1 հավելվածի N 11.1.3 աղյուսակի «1192 Կրթության որակի ապահովում» ծրագրի «11002 Նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության որակի ապահովման ծառայություններ» միջոցառման «Միջոցառումն իրականացնողի անվանումը» տողում «Մրցույթով ընտրված կազմակերպություն»ուղղ. բառերը փոխարինել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ, մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերով.

3) N 11 հավելվածի N 11.22 աղյուսակի և N 11.1 հավելվածի N 11.1.3 աղյուսակի «1041 Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «11007 Շախմատիստների պատրաստման ծառայություններ» միջոցառման «Միջոցառումն իրականացնողի անվանումը» տողում «Մասնագիտացված կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամ, մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերով:

2. Սույն որոշումը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մարտի 21
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 14-ի N 242-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան