Գլխավոր տեղեկություն
Համար
N 229-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

7 մարտի 2019 թվականի N 229-Ա

   

ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ, ԱՂԱԲԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համակարգման բաժնի վարիչ Աղաբեկ Գալստյանին և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանին 2019 թվականի մարտի 7-9-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Հրադեց Կրալովե երկրամաս)` զբոսաշրջային «ԻՆՖՈՏՈՒՐ» ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու և միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում՝ զբոսաշրջության, առողջապահության ու տնտեսական տարբեր ոլորտներում գործարար կապերի հաստատման նպատակով:

2. Հայկ Չոբանյանի, Աղաբեկ Գալստյանի և Գուրգեն Հարությունյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Հրադեց Կրալովե երկրամաս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Ընդունել ի գիտություն, որ Հայկ Չոբանյանի, Աղաբեկ Գալստյանի և Գուրգեն Հարությունյանի կեցության 1 օրվա ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 7

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան