Գլխավոր տեղեկություն
Համար
N 1277-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.03.2019-14.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.29/53(288) Հոդ.1010
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2003 թվականի N 1277-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.11.07
N 1292-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն հավելվածի, կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 01.11.07 N 1292-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1277-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

(վերնագիրը փոփ. 01.11.07 N 1292-Ն)

 

Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն

(պարբերությունն ուժը կորցրել է 28.02.19 N 154-Ն)

Լեռնագնացների «Արագած» ակումբ

Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

(պարբերությունն ուժը կորցրել է 18.11.16 N 1172-Ն)

Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

(պարբերությունն ուժը կորցրել է 18.11.16 N 1163-Ն)

Ռազմիկ Կարապետյանի անվան մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարան

Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարան

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց

Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց

Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց

Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց

Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց

Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց

Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց

Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց

Արմավիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց

(հավելվածը փոփ. 23.06.05 N 860-Ն, 08.06.06 N 829-Ն, 21.04.11 N 455-Ն, 25.04.13 N 426-Ն, լրաց. 18.08.15 N 931-Ն, 29.01.16 N 68-Ն, 10.11.16 N 1151-Ն, փոփ., խմբ. 18.11.16 N 1172-Ն, 18.11.16 N 1163-Ն, փոփ. 18.11.16 N 1165-Ն, 23.08.18 N 941-Ն, փոփ., խմբ. 28.02.19 N 154-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան