«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2004 թվականի N 1615-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման-վերակառուցման աշխատանքների իրականացման ապահովման` 28,249.4 հազ. դրամ ծախսերի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ապրանքների գնման այլ ծախսեր» հոդվածով), Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 27-ի N 25-Ն և N 26-Ն որոշումների համաձայն 2004 թվականի ապրիլի 1-ից մատակարարվող խմելու ջրի և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների թանկացման հետևանքով լրացուցիչ` 14,100.0 հազ. դրամ ծախսերի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր» հոդվածով) և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինտերնետային կապուղիների գործող համակարգի շահագործման` 14,000.0 հազ. դրամ ծախսերի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) ֆինանսավորմանն ուղղել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 01 ենթախմբի «02. Հասարակական կարգի պահպանության ապահովում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գծով նախատեսված հատկացումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
| Խումբը | Ենթա- խումբը | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | (Ցուցանիշների փոփոխությունը ավելացումները | 
| 
 03 
 
 
 
 
 
 14 | 
 
 
 01 
 
 
 
 
 06 | ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | - | 
| այդ թվում` | 
 | ||
| ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | 56,349.4 | ||
| այդ թվում` | 
 | ||
| Հասարակական կարգի պահպանություն | 56,349.4 | ||
| այդ թվում` | 
 | ||
| 02. Հասարակական կարգի պահպանության ապահովում | 56,349.4 | ||
| ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն | 56,349.4 | ||
| այդ թվում` | 
 | ||
| Ապրանքների գնման այլ ծախսեր | 28,249.4 | ||
| Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման | 
 | ||
| ծախսեր | 14,100.0 | ||
| Կապի այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 14,100.0 | ||
| 
 | 
 | ||
| ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | (56,349.4) | ||
| այդ թվում` | 
 | ||
| Այլ ծրագրեր | (56,349.4) | ||
| այդ թվում` | 
 | ||
| 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | (56,349.4) | ||
| ՀՀ կառավարություն | (56,349.4) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |