Գլխավոր տեղեկություն
Համար
N 179-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2019-26.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.20/20(1473) Հոդ.213
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2019 թվականի N 179-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության գծով սույն որոշման N 1 հավելվածի 1015 ծրագրի 12001 «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառմամբ նախատեսված բյուջետային հատկացումների գումարը ներառում է պետության կողմից Երևանի քաղաքապետարանին ենթակա կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆինանսավորման համար Երևանի քաղաքապետարանին հասանելիք գումարը` 2019 թվականի առաջին եռամսյակում՝ 117,492.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 293,730.0 հազ. դրամ, ինն ամսում` 469,968.0 հազ. դրամ և տարեկան` 704,952.0 հազ. դրամ:

3. Հույժ գաղտնի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մարտի 14
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 7-ի N 179-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 7-ի N 179-Ն որոշման