Գլխավոր տեղեկություն
Համար
N 1084-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.01.2019-04.02.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2017 թվականի N 1084-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 69-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1054-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 69-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. սեպտեմբերի 26 
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

սեպտեմբերի 26-ի N 1084-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

    

Վ. Թևոսյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   

Ա. Անափիոսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Վ. Բուդումյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ս. Սիմոնյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ

   

Է. Մարգարյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական
վարչության պետ

   

Լ. Գրիգորյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ

    

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

            

Ս. Սաֆարյան

- Հայաստանի նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)

   

Գ. Նազարյան

- Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի համակարգող (համաձայնությամբ)

   

Վ. Մարաբյան

- Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

   

Մ. Այվազյան

- Հայաստանի նկարիչների միության անդամ (համաձայնությամբ)

   

Գ. Մուրադյան

- «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հին բնագրերի ուսումնասիրության և թարգմանության բաժնի վարիչ, բանասեր, թարգմանիչ (համաձայնությամբ)

   

Ռ. Մալայան

- Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս (համաձայնությամբ)

      

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

     

Մ. Այվազյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր

   

Է. Վարդանյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան

   

Ա. Ավետիսյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան

   

Ս. Կարախանյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի խորհրդական

   

Ա. Գրիգորյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր

   

Փ. Միրզոյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի վարիչ

  

  

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

       

Ա. Ալավերդյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի մագիստրատուրայի ուսանող

   

Ս. Պողոսյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի մագիստրատուրայի ուսանող

   

Յու. Ներսիսյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի բակալավրի ուսանող

   

Մ. Մուսաելյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժնի բակալավրի ուսանող

   

Է. Հարությունյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի բակալավրի ուսանող

   

Ա. Աղաջանյան

- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի բակալավրի ուսանող

(հավելվածը փոփ. 02.02.18 N 69-Ա, խմբ. 29.01.19 N 85-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան