Գլխավոր տեղեկություն
Համար
N 1534-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1534-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

           

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

    

2018 թ. դեկտեմբերի 27

Երևան

    

 

     

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1534-Ա որոշման

  

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

      

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1.

3926909709

Հակակարկտային ցանց

այլ, պլաստմասսայե ցանց և պլաստմասսայե փականներ ցանցի համար

կգ

35 000

Իտալիա

100 000 000

2.

7308905100

Սենդվիչ պանելներ

պանելներ՝ բաղկացած երկու պատից,
պատրաստված ծալքավոր (կողավոր)
թիթեղաթերթից մեկուսիչ լցանյութով

կգ

90 000

Իրան

100 000 000

3.

8418991009

Գոլորշեցուցիչներ և կոնդենսատորներ՝
կենցաղային սառնարաններում օգտագործվողներից բացի

գոլորշեցուցիչներ և կոնդենսատորներ`
կենցաղային սառնարաններում
օգտագործվողներից բացի

կգ

550

Գերմանիա

100 000 000

4.

8414308109

Սառնարանային սարքավորումներում օգտագործվող կոմպրեսորներ

սառնարանային սարքավորումներում օգտագործվող կոմպրեսորներ

հատ

6

Գերմանիա

75 000 000

5.

0602208000

Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (խնձորի ծառ, Գոլդն և Ռեդ Դելիշեյս)

Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ
չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ

հատ

27 000

Նիդերլանդներ

84 000 000

6.

0602208000

Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (խնձորի ծառ, Ռեդ Դելիշեյս)

Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ
չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ

հատ

30 000

Իտալիա

84 000 000

7.

0602208000

Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (տանձի ծառ, Կոնֆերանտ)

Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ
չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ

հատ

9 000

Նիդերլանդներ

34 000 000

8.

0602208000

Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (սալորի ծառ, Անժերին)

Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ
չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ

հատ

4 000

Իտալիա

15 000 000

 

Ընդամենը

 

592 000 000

(հավելվածը լրաց., փոփ. 21.02.19 N 123-Ա)    

     

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան