ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2019 թվականի N 3-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացների և դրանց հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները և դրանց հետ կապված խնդիրներն ու ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
(2-րդ կետը փոփ. 28.02.19 N 193-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ.հունվարի 9-ի N 3-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Ավալյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Գուլյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական |
Տ. Մանուկյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ |
Ս. Կիրակոսյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության պետ |
Խ. Բուդումյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ |
Ս. Օհանյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի վարիչ |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ |
Լ. Գևորգյան |
-ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու |
Վ. Գուլանյան |
- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Հունանյան |
- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Կ. Բաբայան |
- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |