«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1604-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների 2004 թվականի հունվար-հունիս ամիսներին արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդից վերադառնալու հետ կապված տրանսպորտային ծախսերի` 37,396.7 հազ. դրամի չափով, փոխհատուցմանն ուղղել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 02 խմբի 01 ենթախմբի «01. Ռազմական կարիքների բավարարում» ծախսային ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ տրանսֆերտներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գծով նախատեսված հատկացումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
| Խումբը | Ենթա- | Բյուջետային ծախսերի գործառական  | Ցուցանիշների  | 
| 
 | 
 | ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 
 | 
| այդ թվում` | 
 | ||
| 02 | 
 | ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ | 37,396.7 | 
| 
 | 
 | այդ թվում` | 
 | 
| 
 | 01 | Ռազմական կարիքներ | 37,396.7 | 
| 
 | 
 | այդ թվում` | 
 | 
| 
 | 
 | 01. Ռազմական կարիքների բավարարում | 37,396.7 | 
| 
 | 
 | ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ | 37,396.7 | 
| 
 | 
 | այդ թվում` | 
 | 
| 
 | 
 | Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ | 37,396.7 | 
| 
 | 
 | որից` | 
 | 
| 
 | 
 | - ընթացիկ ներքին տրանսֆերտային | 37,396.7 | 
| 
 | 
 | վճարներ | 
 | 
| 
 | 
 | ՀՀ պաշտպանության նախարարություն | 37,396.7 | 
| 14 | 
 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | (37,396.7) | 
| 
 | 
 | այդ թվում` | 
 | 
| 
 | 06 | Այլ ծրագրեր | (37,396.7) | 
| 
 | 
 | այդ թվում` | 
 | 
| 
 | 
 | 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | (37,396.7) | 
| 
 | 
 | ՀՀ կառավարություն | (37,396.7) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |