ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2019 թվականի N 203-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌԻԲԵԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՌԻԲԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 22-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՌԻԲԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 203-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՌԻԲԵԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳԱԱ-ի |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
5512 |
Սինթետիկ մանրաթելերից գործվածքներ, դրանց 85 զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ |
մ2 |
167000 |
133 600 000 |
2. |
5806 |
Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից. Նեղ անթեզաթել գործվածքներ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ) |
կգ |
800 |
3 840 000 |
3. |
5807 |
Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրատեսակներ մանածագործական նյութերից՝ կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևված, բայց չասեղնագործված |
կգ |
500 |
20 000 000 |
4. |
9606 |
Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր, կոճակների ձևվածքներ |
կգ |
500 |
10 000 000 |
5. |
5210 |
Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85 զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես խառնած քիմիական մանրաթելերի հետ, 200գ/մ2 -ից ոչ ավելի մակերեսային խտությամբ |
մ2 |
100000 |
25 500 000 |
6. |
6006 |
Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ |
կգ |
60000 |
120 000 000 |
7. |
3809 |
Մանածագործական արդյունաբերության մեջ կամ նույնանման ճյուղերում կիրառվող |
կգ |
500 |
650 000 |
8. |
5204 |
Կարի բամբակյա թելեր մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած |
կգ |
20000 |
60 000 000 |
9. |
9607 |
Կայծակ-ճարմանդներ (ցեպեր) և դրանց մասերը |
կգ |
1000 |
10 000 000 |
10. |
5209 |
Բամբակե գործվածքներ բամբակի մանրաթելերի 85 զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, 200գ/մ2 -ից ավելի մակերեսային խտությամբ |
մ2 |
30000 |
33 000 000 |
11. |
6001 |
Քաթաններ նրբախավով, տրիկոտաժե, մեքենայագործ և ձեռագործ, ներառյալ՝ երկար նրբախավով քաթանները և խավածածկ քաթանները |
կգ |
10000 |
15 000 000 |
12. |
5407 |
Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից, ներառյալ՝ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքը |
մ2 |
250 |
15 000 000 |
13. |
5508 |
Կարի թելեր քիմիական մանրաթելերից մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած |
կգ |
10000 |
30 000 000 |
14. |
5604 |
Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ և նույնանման թելեր՝ ներծծված, պատվածքով կամ ռետինե կամ պլաստմասսե թաղանթ ունեցող |
կգ |
10000 |
20 000 000 |
15. |
5804 |
Շղարշ և այլ ցանցահյուս քաթաններ, բացառությամբ գործված քաթանների, տրիկոտաժե մեքենայական կամ ձեռագործ քաթանների, ժանյակներ կտորով, ժապավեններով կամ առանձին նախշազարդերի տեսքով, բացի 6002-6006 ապրանքային դիրքերում ընդգրկված քաթաններից |
կգ |
2500 |
10 000 000 |
Ընդամենը` |
506 590 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.11.2019, N 1544-Ա | 12.11.2019, N 203-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|