Basic information
Number
N 364-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (21.05.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.04.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.04.2010
Effective date
15.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2010 թվականի N 364-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտի կարգավորման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, ռազմավարական ծրագրերի, կրթական բարեփոխումների և կրթության ոլորտում նոր սկզբունքների իրագործմանն աջակցող կազմակերպությունների կողմից ֆինանսական աջակցությունները մուտքագրելու և դրանք տնօրինելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից տասներկու տարի գործողության ժամկետով իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ:

(որոշումը փոփ. 16.05.19 N 564-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. ապրիլի 14

Երևան