Գլխավոր տեղեկություն
Համար
N 366-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.17/25(1478) Հոդ.313
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի N 366-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 706-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածն ու 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման N 14 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն որոշման հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված միջոցների ծախսման ժամանակ այդ գործընթացը կարգավորող միջազգային պայմանագրերով և դրանց մաս հանդիսացող փաստաթղթերով սահմանված դեպքերում և կարգով ստորագրությունների իրավունքը պետական մարմնի կամ հիմնարկի ղեկավարը կարող է վերապահել տվյալ մարմնի կամ հիմնարկի հանրային ծառայող հանդիսացող անձանց:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սահմանել, որ`

1) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի գործունեության դադարեցման օրվա դրությամբ չավարտված ծրագրերի իրականացման գործընթացում աշխատանքային պայմանագրերով ներգրավված և հիմնարկի գործունեության դադարեցմամբ պայմանավորված պետական կառավարման մարմնի կառուցվածքում ընդգրկված ստորաբաժանումում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց ամսական աշխատավարձի չափը և (կամ) ծրագրերի իրականացման աշխատանքներում, առանց մրցակցային ընթացակարգերի կիրառման, մինչև տվյալ ծրագրի ավարտը գործողության ժամկետով կնքված պայմանագրերով որպես անհատ խորհրդատուներ ներգրավված անձանց ամսական վարձատրության չափը` մինչև պայմանագրի գործողության ավարտը, հավասար է հիմնարկի գործունեության դադարեցմանը նախորդող տարվա ընթացքում հիմնարկից ստացած միջին ամսական աշխատավարձի չափին (պետական ծառայողների մասով աշխատավարձի նախատեսված չափը ձևավորվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական աշխատավարձի և պարգևատրման հանրագումարից): Ընդ որում, պետական կառավարման մարմինը սույն ենթակետով նախատեսված պայմանով ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքում է հիմնարկի այն աշխատողների հետ, ովքեր հրաժարվել են զբաղեցնել հանրային ծառայության պաշտոն կամ չեն բավարարում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներին՝ պայմանագրերում սահմանելով այն պարտականությունների կատարումը, որոնք նախատեսված են եղել հիմնարկի կնքած աշխատանքային պայմանագրերով.

2) մինչև սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերի գործողության ավարտը դրանց ֆինանսավորման համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում են համապատասխան ֆինանսական միջոցներ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 15

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 366-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 366-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 366-Ն որոշման