Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 101
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԿՈԼԵԳԻԱ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

30 օգոստոսի 2016 թվականի

թիվ 101

քաղ. Մոսկվա

    

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ), ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ) ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿՆԵՐ), ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՏԵԽՆԻԿԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակների անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու այլ տեսակի տեխնիկայի անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի Համաձայնագրի 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 112 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների), ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպում իրականացնող՝ տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ), ինքնագնաց մեքենաներ և այլ տեսակի տեխնիկա արտադրող կազմակերպությունների միասնական ռեեստրի ձևավորման և վարման» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 5-րդ կետում՝

«արտադրող կազմակերպությունների» բառերից հետո առաջին պարբերությունը լրացնել «(այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց)» բառերով.

«բ» ենթակետի երկրորդ ու երրորդ պարբերությունները և «գ» ենթակետի երկրորդ ու երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«արտադրող կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), փաստացի հասցեն, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, արտադրող կազմակերպության ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)՝ իրավաբանական անձի համարը կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար.

արտադրող կազմակերպության (որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի) կողմից՝ իր կողմից արտադրված արտադրատեսակի իրացման համար լիազորված կազմակերպությունների լրիվ անվանումները, գտնվելու վայրերը (իրավաբանական անձանց հասցեները), փաստացի հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, այդ կազմակերպությունների ղեկավարների ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում)՝ իրավաբանական անձանց համար, կամ ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում), բնակության վայրերը, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց համար.».

բ) 7–րդ կետում՝

«արտադրող կազմակերպությունների» բառերից հետո առաջին պարբերությունը լրացնել «(այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց)» բառերով.

«ա» ենթակետում՝

առաջին պարբերությունը լրացնել «ֆիզիկական անձի» բառերով.

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«անդամ պետության օրենսդրության համաձայն՝ որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, համապատասխանաբար, գրանցման առկայություն.».

«բ» ենթակետում`

առաջին պարբերությունը լրացնել «,ֆիզիկական անձի» բառերով.

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«անդամ պետության օրենսդրության համաձայն՝ որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, համապատասխանաբար, գրանցման առկայություն.»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

          

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան