Գլխավոր տեղեկություն
Համար
N 164-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2019 թվականի N 164-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցը կարգավորելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.

2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցի կարգավորման վերաբերյալ:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. փետրվարի 21

Երևան

 

       

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

փետրվարի 21-ի N 164-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

        

Մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցը կարգավորելու նպատակով ստեղծվող աշխատանքային խմբի  

 

Է. Նանյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Ալեքսանդրյան

- ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ

Ա. Այվազյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության պետի պաշտոնակատար

Ն. Բակունց

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Մուրադյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ

Ռ. Կարապետյան

- ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության կազմմեթոդական բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան