Գլխավոր տեղեկություն
Համար
N 737-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.03.2019-07.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2009 թվականի N 737-Ա

 

«ՇԱՆՍԻ-ՆԱԻՐԻՏ» ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 10-ի N 972 որոշման և «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սինթեթիկ կաուչուկների «Շանսիի» խմբային բաժնետիրական ընկերության կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում քլորոպրենային կաուչուկների արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության ստեղծման մասին 2003 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի`

1. «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեության հետ կապված հարցերի համակարգումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին:

(1-ին կետը փոփ. 20.06.14 N 569-Ա, 23.02.17 N 170-Ա)

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ապահովել «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված կարգով ձեռնարկության խորհրդի հայկական կողմի անդամների փոփոխությունը`

«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ առաջադրել`

Բ. Գյուլումյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)

 

Ս. Վ. Սիսեռյան

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար

 

Ս. Հովհաննիսյան

- «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունում հայկական կողմի ներկայացուցիչ

 

Մ. Թոռչյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ

(2-րդ կետը փոփ. 20.06.14 N 569-Ա, 23.02.17 N 170-Ա, 23.01.19 N 65-Ա, 04.03.19 N 204-Ա)

3. (կետն ուժը կորցրել է 23.02.17 N 170-Ա)

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանին` առնվազն տարեկան մեկ անգամ տեղեկատվություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեության, տնօրենների խորհրդի օրակարգերում ընդգրկված ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի մասին և դրանց կապակցությամբ տնօրենների խորհրդում քվեարկել միայն համապատասխան լիազորություններ ստանալուց հետո։

(4-րդ կետը խմբ. 23.02.17 N 170-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 4

Երևան

 

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան