Գլխավոր տեղեկություն
Համար
N 87-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2019-12.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2019 թվականի N 87-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման հավելվածում ներառված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված շենք-շինությունների քանդման (ապամոնտաժման) աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան շենք-շինությունների քանդման արդյունքում ձևավորվելիք շինանյութը սեփականության իրավունքով անհատույց հանձնվում է սույն որոշման հավելվածում նշված դպրոցական շենքերի կառուցման համար ընտրված շինարարական կազմակերպություններին: Սահմանված քանդման (ներառյալ շենքերի հիմքերի) և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են մրցութային գործընթացում ընտրված շինարարական կազմակերպության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ 3-ամսյա ժամկետում լուծել սույն որոշման հավելվածում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին իրականացնել սույն որոշման հավելվածում նշված դպրոցների հաշվեկշռում գտնվող գույքի (բացառությամբ շենքերի և շինությունների) պահպանման աշխատանքները` մինչև տվյալ դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման ավարտը։

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ մինչև սույն որոշման հավելվածում նշված դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքների ավարտն ապահովել այդ դպրոցների աշակերտների՝ հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 
2019 թ. փետրվարի 13
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 6-ի N 87-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Շենք-շինությունները փաստացի օգտագործող կազմակերպության անվանումը

Ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների հասցեն

1.

«Երևանի Մուրացանի անվան N 18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Բագրատունյաց 32

2.

«Երևանի «Հերացի» ավագ դպրոց» ՊՈԱԿ

Հ. Ներսիսյան 3

3.

«Երևանի Հակոբ Կոջոյանի անվան N 15 կրթահամալիր» ՊՈԱԿ

Մաշտոցի 2ա

4.

«Երևանի Հ. Կարապենցի անվան N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Սասունցի-Դավթի 2

5.

«Երևանի N 116 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Արարատյան 2-րդ զանգված

6.

«Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան N 95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Նուբարաշեն 13, տուն 1

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.01.2022, N 74-Ա 28.01.2022, N 87-Ա
07.11.2019, N 1538-Ա 12.11.2019, N 87-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան