ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 հուլիսի 2013 թ. |
թիվ 178-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 394-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերում կատարված փոփոխությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող նոր ֆինանսական կազմակերպություններին կոդերի տրամադրման համար նախատեսված միջակայքերի հստակեցման անհրաժեշտությունը,
նպատակ ունենալով սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների համար կոդերի տրամադրման նպատակով սահմանված թվերի միջակայքերը, ինչպես նաև սահմանել բանկերի կողմից հաճախորդների համար բացվող դրամական հաշվեհամարների կառուցվածքը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և 2-րդ մասի «ե» ենթակետերը և 20-րդ հոդվածի «ե» և «իդ» կետերը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կառուցվածքը, ինչպես նաև հաճախորդների հաշվեհամարների կառուցվածքը սահմանելու մասին» կարգը՝ համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների, վերջիններիս հաճախորդների հաշվեհամարների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կարգը» հաստատելու մասին» թիվ 394-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. հուլիսի 25 Երևան |
Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 178-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) վճարահաշվարկային համակարգի մասնակիցների, Կենտրոնական բանկի համապատասխան տեղեկատվական համակարգերի մասնակիցների միասնական կոդավորման կարգը: Ինչպես նաև սահմանվում է Ֆինանսական կազմակերպության կողմից բացվող դրամական հաշվեհամարների կառուցվածքը:
2. Սույն կարգը չի սահմանում՝ Կենտրոնական բանկի վճարային և տեղեկատվական համակարգերի մասնակցության սկզբունքները, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման գործընթացը:
ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացությունները ունեն հետևյալ իմաստը.
1) Բանկ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-68, ընդունված՝ 30.06.1996թ.) համաձայն լիցենզավորված անձ,
2) Բանկերի միություն՝ Լիցենզավորված բանկերի կողմից ստեղծված միություն,
3) Վարկային կազմակերպություն՝ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-359, ընդունված՝ 29.05.2002թ.) համաձայն լիցենզավորված անձ,
4) Վարկային կազմակերպությունների միություն՝ Լիցենզավորված Վարկային կազմակերպությունների կողմից ստեղծված միություն,
5) Վճարահաշվարկային կազմակերպություն՝ «Վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-150, ընդունված՝ 24.11.2004թ.) համաձայն լիցենզավորված անձ,
6) Վճարահաշվարկային կազմակերպությունների միություն՝ Լիցենզավորված Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ստեղծված միություն,
7) Վարկային բյուրո՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարակային բյուրոների գործունեության» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-185, ընդունված՝ 28.10.2008թ.) համաձայն լիցենզավորված անձ,
8) Ապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող ընկերություն (այսուհետ՝ Ապահովագրական ընկերություն)՝ «Ապահովագրական և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-177, ընդունված՝ 09.04.2007թ.) համաձայն լիցենզավորված անձ,
9) Ապահովագրական կամ ապահովագրական միջնորդային ընկերությունների միություն՝ Լիցենզավորված Ապահովագրական ընկերությունների կողմից ստեղծված միություն,
10) Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո (այսուհետ` Ապահովագրական ընկերությունների բյուրո)՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-63, ընդունված՝ 18.05.2010թ.) համաձայն գրանցված բյուրո,
11) Ֆոնդ (Ներդրումային ֆոնդ այդ թվում Կենսաթոշակային ֆոնդ)՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-245, ընդունված՝ 22.12.2010թ.) համաձայն գրանցված ֆոնդ,
12) Ներդրումային ֆոնդի կառավարիչ՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-245, ընդունված՝ 22.12.2010թ.) համաձայն լիցենզավորված անձ,
13) Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-244, ընդունված՝ 22.12.2010թ.) համաձայն լիցենզավորված անձ,
14) Կառավարիչ՝ Ներդրումային ֆոնդի կառավարիչ և/կամ Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ,
15) Կենսաթոշակային ֆոնդի պահառուի կարգավիճակ, Հաշվի օպերատորի կարգավիճակ՝ հասկացությունները ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը,
16) Մասնակիցների ռեեստր վարող՝ հասկացությունը ունի «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը,
17) Ներդրումային ընկերություն, Կարգավորվող շուկայի օպերատոր, Կենտրոնական դեպոզիտարիա՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-195, ընդունված՝ 11.10.2007թ.) համաձայն լիցենզավորված անձինք,
18) Հաշվետու թողարկող՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-195, ընդունված՝ 11.10.2007թ.) համաձայն գրանցված անձ,
19) Արժեթղթավորման ֆոնդ՝ «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-96, ընդունված՝ 25.05.2008թ.) համաձայն գրանցված ֆոնդ,
20) Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչ՝ «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-96, ընդունված՝ 25.05.2008թ.) համաձայն գրանցված անձ,
21) Գրավատուն՝ «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-43, ընդունված՝ 03.12.2003թ.) համաձայն լիցենզավորված անձ,
22) Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք (փոխանակման կետեր), Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձինք, Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձինք՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-135, ընդունված՝ 24.11.2004թ.) համաձայն լիցենզավորված անձինք,
23) Համակարգի այլ մասնակից՝ Կենտրոնական բանկի վճարահաշվարկային և/կամ տեղեկատվական համակարգին անդամակցող անձինք (նաև ֆինանսական կազմակերպություն), որտեղ այդ ֆինանսական կազմակերպությունների համար սույն կարգով կոդերի տրամադրման հատուկ միջակայք սահմանված չէ: Համակարգի այլ մասնակցի կոդը համապատասխան կազմակերպությանը տրամադրվում է Կենտրոնական բանկի նախագահի որոշման հիման վրա: Ընդ որում, Կենտրոնական բանկի իրավական ակտերի համաձայն՝ տվյալ կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան իրավասություն անդամակցել Կենտրոնական բանկի վճարահաշվարկային և/կամ տեղեկատվական համակարգին:
24) Այլ հաշվետու կազմակերպություն` Կենտրոնական բանկ հաշվետվություն ներկայացնող կազմակերպություն, որը չի հանդիսանում Կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակից:
25) Կոդ՝ Գրանցման և Համակարգի մասնակցության կոդը և/կամ Գրանցման և Հաշվետվողականության կոդ:
26) Խումբ՝ Սույն կարգով սահմանված ֆինանսական կազմակերպություններ, այդ թվում Համակարգի այլ մասնակիցներ կամ հաշվետվություն ներկայացվող կազմակերպություններ կամ պետական մարմիններ, որոնք ընդգրկված են տրամադրվող կոդերի միևնույն խմբում:
27) Կառուցվածքային ստորաբաժանում՝ սույն կարգի իմաստով ֆինանսական կազմակերպության գլխամասը (իրավաբանական անձի գտնվելու վայրը) կամ դրա մասնաճյուղը:
28) Ներկայացուցչություն՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի համաձայն Կենտրոնական բանկի կողմից հաշվառված ներկայացուցչություն:
29) ֆինանսական կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի համաձայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և/կամ վերահսկվող անձ:
30) Դրամական հաշիվ՝ սույն կարգի իմաստով Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի համաձայն Հայաստանի Հանրապետության դրամով և ցանկացած արտարժույթով բացված բանկային (ինչպես նաև՝ գանձապետական) հաշիվ:
31) Պետական մարմին՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին:
(3-րդ կետը փոփ., լրաց. 04.02.19 թիվ 14-Ն)
ԳԼՈՒԽ 3. ԿՈԴԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
4. Կենտրոնական բանկի վճարահաշվարկային և տեղեկատվական համակարգերի մասնակիցներին Կենտրոնական բանկի կողմից տրամադրվում են վերջիններիս նույնականացնող կոդեր (այսուհետ՝ Գրանցման և Համակարգի մասնակցության կոդ): Ընդ որում.
1) Ֆինանսական կազմակերպությունը և դրա կառուցվածքային ստորաբաժանումը նույնականացվում է Գրանցման և Համակարգի մասնակցության հնգանիշ կոդի միջոցով, որի առաջին երեք նիշը նույնականացնում է Ֆինանսական կազմակերպությանը, իսկ հաջորդ երկու նիշերը վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումը:
2) Գրանցման և Համակարգի մասնակցության կոդն ունի հետևյալ կառուցվածքը.
X1X2X3X4X5 | ||
Որտեղ | ||
X1X2X3 |
Ֆինանսական կազմակերպության կոդն է (երեք նիշ երկարությամբ) |
Նիշերի առկայությունը պարտադիր է |
X4X5 |
Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման (կազմակերպության գլխամասը կամ մասնաճյուղը) կոդ՝ (երկու նիշ երկարությամբ) |
Նիշերի առկայությունը պարտադիր է |
3) Գրանցման և Համակարգի մասնակցության կոդը թվերի հաջորդականություն է, որի երկարությունը պարտադիր պետք է լինի 5 (հինգ) նիշ:
4) Գրանցման և Համակարգի մասնակցության կոդի կառուցվածքում Կառուցվածքային ստորաբաժանման նույնականացման համար սահմանված կոդը պետք է լինի երկնիշ թիվ, որը նույնականացնում է այդ կազմակերպության գլխամասին կամ մասնաճյուղին: Ընդ որում` մասնաճյուղի կոդի տրամադրման թվերը ընկած են՝ 01 (ներառյալ) թվից սկսած մինչև 99-ը (ներառյալ) թվերի միջակայքում և տրամադրվում են ըստ հաջորդականության, իսկ գլխամասային գրասենյակի կոդը հանդիսանում է երկու զրո «00»:
5) Կառուցվածքային ստորաբաժանման երկնիշ թիվը (X4X5-նիշեր) առանց Ֆինանսական կազմակերպության կոդի (X1X2X3-նիշեր) չի կիրառվում
6) Գրանցման և Համակարգի մասնակցության կոդի կառուցվածքում ֆինանսական կազմակերպության ներկայացուցչության համար կոդ չի տրամադրվում:
5. Գրանցման և Համակարգի մասնակցության կոդը տրամադրվում է
1) Բանկերին, այդ թվում Կենտրոնական բանկին
2) Վարկային կազմակերպություններին
3) Ներդրումային ընկերություններին
4) Կառավարիչներին
5) Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչներին
6) Վճարահաշվարկային կազմակերպություններին
7) Գանձապետարանին
8) Համակարգի այլ մասնակիցներին
9) Համակարգի այլ մասնակիցների համար նախատեսված միջակայքից տրամադրվում են նաև՝ Կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց` (Բորսա), Մասնակիցների ռեեստր վարողի կոդերը:
(5-րդ կետը փոփ. 04.02.19 թիվ 14-Ն)
5.1 Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերին` պետական մարմինների անդամակցության դեպքում, Կենտրոնական բանկի կողմից վերջիններիս տրամադրվում է Տեղեկատվական համակարգում մասնակցության կոդ` այդ նպատակով սահմանված թվերի միջակայքից: Ընդ որում.
1) Սույն կոդը Կենտրոնական բանկը տրամադրում է, երբ պետք է ապահովվի տեղեկատվության փոխանցումը՝ տվյալ պետական մարմնի տեղեկատվական շտեմարանի և Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի միջև և(կամ) պետք է կատարվի տվյալների փոխանցում ֆինանսական կազմակերպություններին՝ Կենտրոնական բանկի միջնորդությամբ:
2) Տեղեկատվական համակարգում մասնակցության կոդը կիրառվում է Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգում համապատասխան մասնակցին նույնականացնելու համար:
3) Տեղեկատվական համակարգում սույն մասնակցության կոդը ունի հետևյալ կառուցվածքը
X1X2X3X4X5 | ||
Որտեղ | ||
X1X2 | Բնութագրում է մասնակցին որպես պետական մարմիններ (երկու նիշ երկարությամբ) | Նիշերի առկայությունը պարտադիր է |
X3X4X5 | Բնութագրում է տվյալ պետական մարմինը կամ վերջինիս համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը նույնականացնող հերթական համարը (երեք նիշ երկարությամբ) | Նիշերի առկայությունը պարտադիր է |
4) Տեղեկատվական համակարգում պետական մարմիններին տրամադրվող մասնակցության կոդը թվերի հաջորդականություն է, որի երկարությունը 5 (հինգ) նիշ է, այն բաղկացած է պարտադիր լրացվող՝ X1X2X3X4X5 նիշերից: Սույն կոդի կառուցվածքում համապատասխան պետական մարմինը (կամ վերջինիս համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը) բնութագրում են X3X4X5-նիշերը, որոնք առանց X1X2-նիշերի չեն կիրառվում:
5) Տեղեկատվական համակարգում մասնակցության կոդը (X1X2X3X4X5-նիշեր) տրամադրվում է համաձայն այդ կոդի տրամադրման մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշման:
6) Տրամադրվող կոդը եզակի է և այդ կոդը մասնակցի կողմից ենթակա չէ փոփոխման կամ օտարման:
7) Տրամադրվող կոդը չի կարող կիրառվել վճարային համակարգերում նույնականացման և անդամակցության համար:
8) Տեղեկատվական համակարգում նույնականացման նպատակով յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է մեկ նույնականացման կոդ, կիրառման համար լրացուցիչ երկրորդ կոդը չի տրամադրվում:
9) Տեղեկատվական համակարգում մասնակցության համար տրամադրված կոդը ճանաչվում է անվավեր և դադարեցվում է վերջինիս կիրառումը՝ համաձայն Կենտրոնական բանկի նախագահի որոշման:
10) Տեղեկատվական համակարգին սույն կետով սահմանված անդամակցության գործընթաց նախաձեռնելու համար պետական մարմինը Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան գրություն (տեղեկատվական համակարգում մասնակցության և կոդի տրամադրման մասին)՝ միաժամանակ կցելով համապատասխան հիմնավորումները:
(5.1-ին կետը լրաց. 04.02.19 թիվ 14-Ն)
6. Կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման նպատակով Կենտրոնական բանկի կողմից Ֆինանսական կազմակերպություններին տրամադրվում են վերջիններիս նույնականացնող կոդեր (այսուհետ՝ Գրանցման և Հաշվետվողականության կոդ): Ընդ որում.
1) Հաշվետու Ֆինանսական կազմակերպությունը և դրա կառուցվածքային ստորաբաժանումը նույնականացվում է Գրանցման և Հաշվետվողականության կոդի միջոցով, որի առաջին երկու նիշը նույնականացնում է Ֆինանսական կազմակերպության խումբը, հաջորդ երեք նիշը նույնականացնում է տվյալ խմբին պատկանող Ֆինանսական կազմակերպությանը, իսկ վերջին երկու նիշերը վերջինիս համապատասխան ստորաբաժանմանը:
2) Գրանցման և Հաշվետվողականության կոդը ունի հետևյալ կառուցվածքը
X1X2X3X4X5X6X7 | ||
Որտեղ | ||
X1X2 |
Միևնույն Ֆինանսական կազմակերպության խումբը (երկու նիշ երկարությամբ) |
Նիշերի առկայությունը պարտադիր է |
X3X4X5 |
Տվյալ խմբին պատկանող Ֆինանսական կազմակերպության կոդն է (երեք նիշ երկարությամբ) |
Նիշերի առկայությունը պարտադիր է |
X6X7 |
Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման (գլխամասի, մասնաճյուղի) համար նախատեսված կոդ՝ (երկու նիշ երկարությամբ) |
Նիշերի առկայությունը պարտադիր չէ: Այն կիրառվում է, եթե Կենտրոնական բանկի իրավական ակտերի համաձայն պահանջվում է նույնականացնել կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումը: |
3) Գրանցման և Հաշվետվողականության կոդը թվերի հաջորդականություն է, որի երկարությունը 7 (յոթ) նիշ է, այն բաղկացած է պարտադիր լրացվող՝ X1X2X3X4X5 նիշերից և լրացուցիչ (ոչ պարտադիր լրացվող) X6X7 նիշերից: Սույն կոդի կառուցվածքում կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման (X6X7-նիշերի) համար նախատեսված կոդի կիրառումը պարտադիր չէ, եթե իրավական ակտերի համաձայն չի պահանջվում նույնականացնել (նշել) կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումը: X6X7-նիշերի կառուցվածքը չի վերաբերում Ֆոնդերի կառուցվածքին:
4) Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման կոդի կիրառման դեպքում հիմնական կոդի և կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման կոդի միջև «-» նշանը կամ որևէ այլ սիմվոլ չի դրվում, բացառությամբ՝ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերի, երբ թղթային կրիչների վրա կարող է կիրառվել «-» նշանը: Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը «-» նշանով տրամադրված կոդերը համարվում են տրամադրված առանց «-» նշանի:
5) Գրանցման և Հաշվետվողականության կոդի կառուցվածքում X1-նիշը միշտ պետք է լինի 5 (հինգ) թիվը:
6) Գրանցման և Հաշվետվողականության կոդի կառուցվածքում նշված Ֆինանսական կազմակերպության եռանիշ թիվը (X3X4X5-նիշեր) առանց այդ Ֆինանսական կազմակերպության խումբը բնութագրող երկնիշ թվի (X1X2-նիշեր) չի կիրառվում:
7) Գրանցման և Հաշվետվողականության կոդի կառուցվածքում Կառուցվածքային ստորաբաժանման նույնականացման համար լրացուցիչ սահմանված կոդը՝ երկնիշ թիվ է (ոչ պարտադիր է լրացման համար), որը նույնականացնում է կազմակերպության տվյալ Կառուցվածքային ստորաբաժանմանը: Ընդ որում` կազմակերպության մասնաճյուղին կոդի տրամադրման թվերն ընկած են՝ 01 (ներառյալ) թվից սկսած մինչև 99-ը (ներառյալ) թվերի միջակայքում և տրամադրվում է ըստ հաջորդականության, իսկ գլխամասային գրասենյակի կոդը հանդիսանում է երկու զրո՝ «00», որը նույնպես լրացման համար հանդիսանում է ոչ պարտադիր:
8) Գրանցման և Հաշվետվողականության կոդի կառուցվածքում ֆինանսական կազմակերպության ներկայացուցչության համար կոդ չի տրամադրվում:
9) Կենտրոնական բանկի կողմից Ֆոնդերի (կամ Արժեթղթավորման ֆոնդի) գրանցման դեպքում Գրանցման և Հաշվետվողականության կոդը ունի հետևյալ կառուցվածքը: Ընդ որում,
ա. Ֆոնդերի (կամ Արժեթղթավորման ֆոնդի) գրանցման և հաշվառման համար կիրառվող կոդի կառուցվածքը
X1X2 X3X4X5 X6X7X8 | ||
Որտեղ | ||
X1X2 |
սույն նիշերի համար սահմանված թվերը բնութագրում են Ֆոնդեր (և Արժեթղթավորման ֆոնդ), որպես ընդհանուր խումբ (երկու նիշ երկարությամբ) |
Նիշերի առկայությունը պարտադիր է |
X3X4X5 |
Տվյալ ֆոնդին (կամ Արժեթղթավորման ֆոնդին) տրամադրված կոդն է (երեք նիշ երկարությամբ) |
Նիշերի առկայությունը պարտադիր է |
X6X7X8 |
սույն նիշերը բնութագրում են այն անձին (Կառավարչին կամ Արժեթղթավորման ֆոնդի կառավարչին) որն իրականացնում է տվյալ ֆոնդի կամ Արժեթղթավորման ֆոնդի կառավարումը՝ (երեք նիշ երկարությամբ) տվյալ պահին |
Նիշերի առկայությունը պարտադիր չէ: Այն կիրառվում է, եթե Կենտրոնական բանկի իրավական ակտերի համաձայն պահանջվում է նույնականացնել Կառավարչին կամ Արժեթղթավորման ֆոնդի կառավարչին: |
գ. Ֆոնդերի (կամ Արժեթղթավորման ֆոնդի) գրանցման և հաշվառման համար կիրառվող Գրանցման և Հաշվետվողականության կոդը բաղկացած է պարտադիր լրացվող՝ X1X2X3X4X5 նիշերից և լրացուցիչ (ոչ պարտադիր լրացվող) X6X7X8 նիշերից, որոնք բնութագրում են տվյալ պահին ֆոնդի (Արժեթղթավորման ֆոնդի) կառավարում իրականացնող անձին: Սույն կոդի կառուցվածքում լրացուցիչ նիշերը (X6X7X8) կիրառվում են այն դեպքում, երբ իրավական ակտերի համաձայն պահանջվում է նույնականացնել այն անձին, որն իրականացնում է տվյալ ֆոնդի (Արժեթղթավորման ֆոնդի) կառավարումը: Եթե իրավական ակտերի համաձայն տվյալ ֆոնդի, Արժեթղթավորման ֆոնդի կառավարումը կատարվում է Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված անձի կողմից, ապա X6X7X8-նիշերի կիրառման ժամանակ այդ մասում կարող է դրվել երեք զրո «000»:
բ. Ֆոնդի (Արժեթղթավորման ֆոնդի) կառավարում իրականացնող անձի փոփոխման դեպքում տվյալ ֆոնդին (Արժեթղթավորման ֆոնդին) տրամադրված կոդի կառուցվածքում փոփոխվում են միայն X6X7X8-նիշերը, որոնք բնութագրում են տվյալ պահին ֆոնդի (Արժեթղթավորման ֆոնդի) կառավարում իրականացնող անձին: Ընդ որում, Կառավարչի կամ Արժեթղթավորման ֆոնդի կառավարչի փոփոխությունը չի ենթադրում Ֆոնդին տրամադրված կոդի փոփոխում և նոր կոդի տրամադրում:
դ. Գրանցման և Հաշվետվողականության կոդի կառուցվածքում ոչ պարտադիր X6X7X8-նիշերը չեն կիրառվում Կառուցվածքային ստորաբաժանման նույնականացման համար:
(6-րդ կետը փոփ. 04.02.19 թիվ 14-Ն)
7. Գրանցման և Հաշվետվողականության կոդը տրամադրվում է
1) Ապահովագրական կամ ապահովագրական միջնորդային ընկերություններին (բացառությամբ ապահովագրական գործակալների)
2) Ֆոնդերին
3) Արժեթղթավորման ֆոնդին
4) Հաշվետու թողարկողներին
5) Գրավատներին
6) Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց
7) Այլ հաշվետու կազմակերպություններին
8) Վարկային բյուրոներին, Ապահովագրական ընկերությունների բյուրոներին, Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձանց, որոնց կոդը տրամադրվում է Այլ հաշվետու կազմակերպությունների թվերի միջակայքից:
(7-րդ կետը փոփ. 04.02.19 թիվ 14-Ն)
8. Կենտրոնական բանկի կողմից հաշվառվող Ապահովագրական գործակալներին սույն կարգով սահմանված թվերի միջակայքից կոդ չի տրամադրվում: Ապահովագրական գործակալների հաշվառման համար կարող է կիրառվել սույն Կարգով սահմանված սկզբունքներին չհակասող միասնական մոտեցում:
9. Լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների կողմից ստեղծվող՝ Բանկերի միությանը, Վարկային կազմակերպությունների միությանը, Վճարահաշվարկային կազմակերպությունների միությանը, Ապահովագրական կամ ապահովագրական միջնորդային ընկերությունների միությանը Կենտրոնական բանկի կողմից կոդ չի տրամադրվում:
10. Գործող իրավական ակտերով սահմանված` Կենսաթոշակային ֆոնդի պահառուի կարգավիճակ ունեցող անձանց, Հաշվի օպերատորի կարգավիճակ ունեցող անձանց սույն կարգով սահմանված սկզբունքների համաձայն կոդ չի տրամադրվում:
11. Ֆինանսական կազմակերպությանը Գրանցման և Համակարգի մասնակցության կոդը, կամ Գրանցման և Հաշվետվողականության կոդը տրամադրվում է Կենտրոնական բանկի կողմից՝ իրավասու մարմնի համապատասխան որոշման հիման վրա: Ընդ որում,
1) Եթե ֆինանսական կազմակերպությունը (այդ թվում կառուցվածքային ստորաբաժանումը) լիցենզավորվում կամ գրանցվում է (հաշվառվում է) Կենտրոնական բանկի կողմից, ապա սույն կարգով սահմանված համապատասխան կոդը տրամադրվում է տվյալ կազմակերպության լիցենզավորման կամ գրանցման (հաշվառման) վերաբերյալ ընդունված որոշման հիման վրա:
2) Եթե ֆինանսական կազմակերպությունը չի լիցենզավորվում կամ գրանցվում Կենտրոնական բանկի կողմից, ապա սույն կարգով սահմանված համապատասխան կոդը տրամադրվում է տվյալ կազմակերպությանը կոդ տրամադրելու վերաբերյալ ընդունված որոշման հիման վրա:
(11-րդ կետը լրաց. 04.02.19 թիվ 14-Ն)
12. Եթե ֆինանսական կազմակերպությանը տրամադրված է Գրանցման և Համակարգի մասնակցության կոդ, ապա այդ կազմակերպությանը չի տրամադրվում Գրանցման և Հաշվետվողականության կոդը:
13. Եթե ֆինանսական կազմակերպությանը տրամադրված է Գրանցման և Հաշվետվողականության կոդ, սակայն տվյալ կազմակերպությունը պետք է հանդիսանա Կենտրոնական բանկի վճարահաշվարկային և տեղեկատվական համակարգի մասնակից, ապա այդ կազմակերպությանը տրամադրվում է Գրանցման և Համակարգի մասնակցության կոդը: Այս դեպքում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված Գրանցման և Հաշվետվողականության կոդը անվավեր կարող է չճանաչվել, իսկ կազմակերպության կողմից այն չի կիրառվում:
14. Ֆինանսական կազմակերպությանը տրամադրված Գրանցման և Համակարգի մասնակցության կոդը կիրառման համար առաջնային է (գերակա է) Գրանցման և Հաշվետվողականության կոդի նկատմամբ:
15. Տրամադրվող կոդերը (Գրանցման և Համակարգի մասնակցության կոդը կամ Գրանցման և Հաշվետվողականության կոդ, այսուհետ՝ Կոդ) եզակի են յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպության համար, և դրանց միջոցով նույնականացվող անձի (ֆինանսական կազմակերպության) կողմից ենթակա չեն փոփոխման կամ օտարման:
16. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպության գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու կամ Կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգին մասնակցի անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ իրավասու մարմնի կողմից համապատասխան որոշման ընդունման օրվանից՝ տրամադրված կոդը համարվում է անվավեր:
17. Անվավեր ճանաչված կոդը Կենտրոնական բանկի կողմից կարող է կրկնակի տրամադրվել, եթե վերջինիս անվավեր ճանաչման պահից անցել է 7 տարի:
18. Կենտրոնական բանկի վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգերում յուրաքանչյուր նոր մասնակից (Ֆինանսական կազմակերպություն) գրանցվում է «Գրանցման և համակարգում անդամակցության» նպատակով այդ մասնակցի գլխամասային գրասենյակին տրված Գրանցման և Համակարգի մասնակցության հնգանիշ կոդով:
19. Կենտրոնական բանկի վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգերում Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձի մասնաճյուղերը չեն գրանցվում, իսկ գլխամասը գրանցվում է սույն կարգով սահմանված սկզբունքով կառուցված Գրանցման և Համակարգի մասնակցության հնգանիշ կոդով:
20. Եթե համակարգում գրանցված մասնակցի համար գրանցվում է նաև մասնաճյուղ, ապա վերջինիս տրամադրվում է մասնակցի մասնաճյուղի հնգանիշ կոդը:
ԳԼՈՒԽ 4. ԿՈԴԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՎԱՅԻՆ ՄԻՋԱԿԱՅՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
21. Ֆինանսական կազմակերպություններին տրամադրվող Կոդերի (Գրանցման և Համակարգի մասնակցության կոդը կամ Գրանցման և Հաշվետվողականության կոդ) դասակարգումը համապատասխանում է սահմանված թվային միջակայքերից ֆինանսական կազմակերպությանը տրամադրված համարներին և այդ թվային միջակայքերի դասակարգմանը:
22. Սույն կարգով սահմանված Ֆինանսական կազմակերպություններին՝ Գրանցման և Համակարգի մասնակցության կոդերի ձևավորման և համապատասխան համարների տրամադրման նպատակով սահմանվում են հետևյալ թվային միջակայքերը.
1) Կենտրոնական բանկի, բանկերի, օտարերկրյա բանկերի համարները տրամադրվում են 100-ից մինչև 399 (ներառյալ) թվերի միջակայքում: Ընդ որում՝ 103-ից (ներառյալ) մինչև 105 թվերը (ներառյալ) վերապահվում են Կենտրոնական բանկին:
2) Ներդրումային ընկերություններին համարները տրամադրվում են 400-ից (ներառյալ) մինչև 449 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 400-ից սկսած:
3) Կառավարիչներին (այդ թվում Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչներին) համարները տրամադրվում են 450-ից (ներառյալ) մինչև 499 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 450-ից սկսած:
4) Վարկային կազմակերպությունների համարները տրամադրվում են 600-ից (ներառյալ) մինչև 799 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 600-ից սկսած:
5) Վճարահաշվարկային կազմակերպություններին համարները տրամադրվում են 800-ից (ներառյալ) մինչև 859 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 800-ից սկսած: Սույն միջակայքում բացառություն են կազմում 801, 805 թվերը, որոնք հանդիսանում են Համակարգի Այլ մասնակիցների կոդեր:
6) Համակարգի այլ մասնակիցներին համարները տրամադրվում են 860-ից (ներառյալ) մինչև 899 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 860-ից սկսած: Ինչպես նաև 801, 805 թվերը:
7) Գանձապետական համարները տրամադրվում են 900-ից (ներառյալ) մինչև 929 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 900-ից սկսած:
8) 930-ից (ներառյալ) մինչև 999 (ներառյալ) միջակայքում ընկած բոլոր թվերը պահուստային են և գտնվում են Կենտրոնական բանկի տնօրինման տակ և անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել Կենտրոնական բանկի նախագահի որոշման հիման վրա, բացառությամբ նշված միջակայքում 95-ով սկսվող թվերի (ներառյալ` 950):
9) Կազմակերպության մասնաճյուղերի քանակը 99-ը գերազանցելու դեպքում Կենտրոնական բանկը այդ կազմակերպության մասնաճյուղերը նույնականացնելու համար կարող է վերջինիս տրամադրել լրացուցիչ համար՝ տվյալ խմբի Կազմակերպությունների համար սահմանված թվերի միջակայքում, սույն կարգի դրույթների պահանջների համաձայն:
(22-րդ կետը փոփ., լրաց. 04.02.19 թիվ 14-Ն)
22.1 Կենտրոնական բանկի Տեղեկատվական համակարգերում պետական մարմինների նույնականացման նպատակով կոդերի տրամադրման համար սահմանվում են հետևյալ թվային միջակայքերը.
Մասնակիցներին համապատասխան կոդերը տրամադրվում են 95001-ից (ներառյալ) մինչև 95999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 95001-ից սկսած, որտեղ պետական մարմիններին նույնականացնող միասնական կոդը (X1X2-նիշերն են) 95 թիվն է, իսկ համապատասխան պետական մարմինը (կամ վերջինիս համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը) նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից (ներառյալ) մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում հաջորդաբար:
(22.1-ին կետը լրաց. 04.02.19 թիվ 14-Ն)
23. Գրանցման և Համակարգի մասնակցության կոդերի ձևավորման ժամանակ Ֆինանսական կազմակերպության յուրաքանչյուր խմբի համար սահմանված թվերի միջակայքից համապատասխան կոդ (թիվ) տրամադրելու և նոր կազմակերպություն գրանցելու անհրաժեշտության դեպքում հաջորդաբար կարող են տրամադրվել.
1) տվյալ խմբի կազմակերպությունների համար սահմանված թվերի միջակայքում ընկած այն թվերը, որոնք չեն տրամադրվել որևէ այլ կազմակերպության,
2) անվավեր ճանաչված տվյալ խմբի այն կազմակերպության կոդը, որը բավարարում է սույն կարգի պահանջներին:
24. Կենտրոնական բանկի վճարահաշվարկային և/կամ տեղեկատվական համակարգին անդամակցելու համար՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին, Կենտրոնական դեպոզիտարիային, Կարգավորվող շուկայի օպերատորներին, Մասնակիցների ռեեստր վարողին Գրանցման և Համակարգի մասնակցության կոդերը ձևավորվում և տրամադրվում են Համակարգի այլ մասնակիցների կոդերի միջակայքից:
25. Սույն կարգով սահմանված Ֆինանսական կազմակերպություններին՝ Գրանցման և Հաշվետվողականության կոդերի ձևավորման նպատակով յուրաքանչյուր խմբին պատկանող Ֆինանսական կազմակերպությանը համապատասխան կոդերի տրամադրման համար սահմանվում են հետևյալ թվային միջակայքերը.
1) Հաշվետու թողարկողներին կոդերը տրամադրվում են 50001-ից (ներառյալ) մինչև 50999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 50001-ից սկսած, որտեղ հաշվետու թողարկողներին նույնականացնող կոդը (X1X2-նիշերը) սահմանվում է 50-ը, իսկ կազմակերպությանը նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից (ներառյալ) մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար:
2) Ֆոնդերին և Արժեթղթավորման ֆոնդերին կոդերը տրամադրվում են 51001-ից (ներառյալ) մինչև 51999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 51001-ից սկսած: Որտեղ ընդհանրապես Ֆոնդերին և Արժեթղթավորման ֆոնդերին նույնականացնող կոդը (X1X2-նիշերը) սահմանվում է 51-ը, իսկ որպես գրանցվող ֆոնդի կամ Արժեթղթավորման ֆոնդի համար (X3X4X5-նիշերը) տրամադրվում են 001-ից(ներառյալ) մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար: Ֆոնդերին և Արժեթղթավորման ֆոնդերին տրամադրվող կոդի վերջում (X6X7X8-նիշերը) նշվում է այն Կառավարչի (այդ թվում Արժեթղթավորման ֆոնդի կառավարչի) կոդը, որը տվյալ պահին իրականացնում է այդ ֆոնդի (Արժեթղթավորման ֆոնդի) կառավարումը:
3) Այլ հաշվետու կազմակերպություններին (այդ թվում՝ Վարկային բյուրոներին, Ապահովագրական ընկերությունների բյուրոներին, Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձանց) կոդերը տրամադրվում են 52001-ից (ներառյալ) մինչև 52100 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 52001-ից սկսած, որտեղ Այլ հաշվետու կազմակերպություններին նույնականացնող կոդը (X1X2-նիշերը) սահմանվում է 52-ը, իսկ կազմակերպությանը նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից (ներառյալ) մինչև 100 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար:
4) Ապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող ընկերություններին (այդ թվում՝ Կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերություն, Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերություն, Վերաապահովագրություն իրականացնող ընկերություն, ապահովագրական բրոքեր, բացառությամբ՝ ապահովագրական գործակալների) կոդերը տրամադրվում են 53001-ից (ներառյալ) մինչև 53999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 53001-ից սկսած: Որտեղ Ապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող ընկերություններին նույնականացնող կոդը (X1X2-նիշերը) սահմանվում է 53-ը, իսկ կազմակերպությանը նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից (ներառյալ) մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար:
5) Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետ) կոդերը տրամադրվում են 54001-ից (ներառյալ) մինչև 54999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 54001-ից սկսած: Որտեղ Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձին նույնականացնող կոդը (X1X2-նիշերը) սահմանվում է 54-ը, իսկ կազմակերպությանը նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից (ներառյալ) մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար:
6) Գրավատներին կոդերը տրամադրվում են 55001-ից (ներառյալ) մինչև 55999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 55001-ից սկսած: Որտեղ Գրավատներին նույնականացնող կոդը (X1X2-նիշերը) սահմանվում է 55-ը, իսկ կազմակերպությանը նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից (ներառյալ) մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար:
7) 56000 (ներառյալ) մինչև 59999 (ներառյալ) թվերի միջակայքերը պահուստային են, և գտնվում են Կենտրոնական բանկի տնօրինման տակ, և անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել Կենտրոնական բանկի նախագահի որոշման հիման վրա:
(25-րդ կետը փոփ. 04.02.19 թիվ 14-Ն)
26. Սույն գլխով սահմանված կոդերի միջակայքերը ամփոփ ներկայացված են սույն կարգի անբաժանելի մասը կազմող Հավելված 2-ում, որը կրում է ուղեցուցային բնույթ (տես կից՝ .xls ֆայլը):
27. Գրանցման և Համակարգի մասնակցության կոդերի համար թվային միջակայքերի դասակարգման օրինակներ.
1) բանկային համարներն են (օրինակ՝ 103, 106-ից, 244, 247՝ մինչև 399 (ներառյալ))
ա. եթե բանկի համարը 247 է, ապա բանկի գլխամասային գրասենյակի կոդը կլինի 24700.
բ. բանկի մասնաճյուղի համարներն են (օրինակ՝ 01, 02, 03՝ մինչև 99 (ներառյալ)).
գ. եթե բանկի համարը 247 է, ապա բանկի մասնաճյուղի կոդը կլինի 24701, 24702 և այլն.
2) վարկային կազմակերպությունների համարներն են (օրինակ՝ 600, 601, 602՝ մինչև 799 (ներառյալ)).
ա. եթե վարկային կազմակերպության համարը 605 է, ապա վարկային կազմակերպության գլխամասային գրասենյակի կոդը կլինի 60500.
բ. վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի համարներն են (օրինակ՝ 01, 02, 03՝ մինչև 99 (ներառյալ)).
գ. եթե վարկային կազմակերպության համարը 602 է, ապա վերջինիս մասնաճյուղի կոդը կլինի 60201, 60202 և այլն.
3) Համակարգի այլ մասնակցի համար նախատեսված համարներն են (օրինակ՝ 860, 861, 862՝ մինչև 899 (ներառյալ)).
ա. Համակարգի այլ մասնակիցների մասնաճյուղերի համարներն են (օրինակ՝ 01, 02, 03՝ մինչև 99 (ներառյալ)).
բ. եթե Համակարգի այլ մասնակցի համարը 860 է, ապա վերջինիս գլխամասային գրասենյակի կոդը կլինի 86000.
4) Հայաստանի Հանրապետության գանձապետական համարներն են (օրինակ՝ 900, 901, 902՝ մինչև 929 (ներառյալ)).
ա. Հայաստանի Հանրապետության գանձապետական կառուցվածքային ստորաբաժանումների համարներն են (օրինակ՝ 01, 02, 03՝ մինչև 99 (ներառյալ)):
5) Եթե կազմակերպությունը (որի համարն է օրինակ 106), արդեն ունի 99 մասնաճյուղեր (այսինքն՝ կազմակերպության մասնաճյուղերին տրամադրվել են 10601-ից մինչև 10699 բոլոր կոդերը), ապա 100-րդ, 101-րդ և հետագայում հաշվառվող մասնաճյուղերի գրանցման համար այդ կազմակերպությանը տրամադրվում է նոր եռանիշ համար՝ (օրինակ նոր համարն է 107): Այս կազմակերպության 100-րդ, 101-րդ մասնաճյուղերի և հետագայում հաշվառվող մասնաճյուղերի կոդերը կձևավորվեն նոր եռանիշ համարի (107-ի) միջոցով (օրինակ 100-րդ, 101-րդ մասնաճյուղերին համապատասխանաբար կտրամադրվեն 10701, 10702 կոդերը):
ԳԼՈՒԽ 5. ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
28. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի համաձայն հաճախորդների սպասարկման նպատակով Դրամական հաշիվներ բացելու, վարելու իրավասություն ունեցող Ֆինանսական կազմակերպության (Կենտրոնական բանկ, Առևտրային բանկ) այդ թվում Գանձապետարանի կողմից բացվող դրամական հաշիվների համարների (այսուհետ՝ Հաշվեհամար) կառուցվածքը կարգավորվում է սույն կարգով սահմանված ընթացակարգով: Ընդ որում, Ֆինանսական կազմակերպության կողմից միջբանկային (ներբանկային) փոխանցման հանձնարարականներում կիրառվող միջանկյալ դրամական հաշիվների կառուցվածքը նույնպես կարգավորվում է սույն կարգով:
(28-րդ կետը փոփ. 04.02.19 թիվ 14-Ն)
29. Հաշվեհամարը ունի հետևյալ կառուցվածքը.
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
- |
13 |
14 |
15 |
16 |
|
ա |
բ |
գ |
դ |
ե |
|||||||||||
զ |
||||||||||||||||
Որտեղ | ||||||||||||||||
ա |
Ֆինանսական կազմակերպության համարը (3 նիշ) | |||||||||||||||
բ |
կառուցվածքային ստորաբաժանման (գլխամասային գրասենյակը կամ դրա մասնաճյուղը) համարը (2 նիշ) | |||||||||||||||
գ |
հաճախորդին նույնականացնող նիշեր (6 նիշ) | |||||||||||||||
դ |
ստուգիչ նիշը (1 նիշ) | |||||||||||||||
ե |
ոչ պարտադիր նիշեր (մինչև 4 նիշ) | |||||||||||||||
զ (ա, բ կոդերը միասին) |
Տվյալ ֆինանսական կազմակերպությանը և կառուցվածքային ստորաբաժանմանը (ֆինանսական կազմակերպությանը գլխամասը կամ դրա մասնաճյուղը) նույնականացնող կոդ (5 նիշ) |
30. Հաշվեհամարը թվերի հաջորդականություն է, որի երկարությունը 16 (տասնվեց) նիշ է, և կազմված է 12 (տասներկու) պարտադիր և լրացուցիչ՝ մինչև 4 (չորս) ոչ պարտադիր լրացվող նիշերից: Ընդ որում.
1) Հաշվեհամարի կառուցվածքում պարտադիր լրացվող 12 (տասներկու) նիշերը կազմված են հետևյալ բաղադրիչ մասերից՝
ա. Ֆինանսական կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման կոդն է (5 նիշ), որտեղ առաջին 3 նիշը Ֆինանսական կազմակերպության համարն է, իսկ հաջորդ 2 նիշը կառուցվածքային ստորաբաժանման համարն է (գլխամասային գրասենյակը կամ դրա մասնաճյուղը),
բ. հաճախորդին նույնականացնող նիշեր (6 նիշ), որը լրացվում է Ֆինանսական կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման կոդից հետո,
գ. ստուգիչ նիշը (1 նիշ), որը հանդիսանում է վերջին պարտադիր նիշը:
2) Մինչև 4 (չորս) ոչ պարտադիր նիշերը ֆինանսական կազմակերպության կողմից օգտագործվում են ըստ անհրաժեշտության՝ իրենց հայեցողությամբ:
3) Հաշվեհամարի կառուցվածքում ֆինանսական կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման համար նախատեսված 2 (երկու) նիշը նույնականացնում է տվյալ ֆինանսական կազմակերպությունում հաճախորդի հաշիվը սպասարկող կառուցվածքային ստորաբաժանմանը:
4) Ֆինանսական կազմակերպությունը իրավական ակտերի համաձայն իրենց հաճախորդների համար հաշիվներ բացելիս ապահովում են բացվող հաշվեհամարների համապատասխանությունը սույն կարգով սահմանված սկզբունքին:
31. Յուրաքանչյուր Ֆինանսական կազմակերպություն ինքն է սահմանում հաշվեհամարում իր հաճախորդների նույնականացման համար (ինչպես նաև կիրառվող միջանկյալ հաշվեհամարում) առանձնացված 6 (վեց) նիշերի կառուցվածքը, ինչպես նաև ոչ պարտադիր՝ մինչև 4 (չորս) նիշերի քանակը և կառուցվածքը:
32. Ստուգիչ նիշը ձևավորվում և ստուգվում է սույն կարգով սահմանված ալգորիթմների (Ստուգիչ նիշի ձևավորման ալգորիթմ, ինչպես նաև Ստուգիչ նիշի ստուգման ալգորիթմ) համաձայն, որոնցից պարտադիր օգտվում են բոլոր Ֆինանսական կազմակերպությունները՝ իրենց հաճախորդներին հաշիվներ բացելու ժամանակ: Հաշվեհամարի կառուցվածքում ստուգիչ նիշը հաշվարկելու համար կիրառվում են միայն հաշվեհամարի առաջին 11 պարտադիր նիշերը:
33. Հաշվեհամարում ոչ պարտադիր նիշերի առկայության դեպքում, այդ ոչ պարտադիր նիշերը չեն օգտագործվում հաշվեհամարի ստուգիչ նիշի հաշվարկման համար և լրացվում են ստուգիչ նիշից հետո:
34. Թղթային կրիչների վրա հաշվեհամարի դուրս բերման ժամանակ, լրացուցիչ նիշերի առկայության դեպքում, վերջիններս հիմնական հաշվեհամարից կարող են տարանջատվել կիրառելով «-» նշանը: Էլեկտրոնային վճարումների դեպքում «-» նիշը չի օգտագործվում (չի մուտքագրվում և չի փոխանցվում):
35. Հաշվեհամարի ձևավորման օրինակներ.
1) Հաշվեհամարն ունի հետևյալ տեսքը՝ 127027482877
Որտեղ |
Ֆինանսական կազմակերպություն -127 |
կառուցվածքային ստորաբաժանում -02 |
հաճախորդի հաշիվ- 748287 |
ստուգիչ նիշ-7 |
2) Հաշվեհամարն ունի հետևյալ տեսքը՝ 220185546730-21
Որտեղ՝ |
Ֆինանսական կազմակերպություն -220 |
կառուցվածքային ստորաբաժանում -18 |
հաճախորդի հաշիվ-554673 |
ստուգիչ նիշ-0 |
ոչ պարտադիր նիշեր -21 |
ա. Թղթային կրիչի վրա հաշվեհամարի դուրս բերման ժամանակ, այդ հաշվեհամարը կունենա հետևյալ տեսքը՝ 220185546730-21
բ. Էլեկտրոնային վճարումների դեպքում հաղորդագրություններում նշվող հաշվեհամարը կունենա հետևյալ տեսքը՝ 22018554673021
ԳԼՈՒԽ 6. ՍՏՈՒԳԻՉ ՆԻՇԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱԼԳՈՐԻԹՄԸ
36. Հաշվեհամարի կառուցվածքում ստուգիչ նիշի հաշվարկման ժամանակ իրականացվում են հետևյալ հաջորդական քայլերը
1) հաշվեհամարի առաջին 11 նիշից յուրաքանչյուրը բազմապատկվում է իրեն համապատասխանող կշռային գործակցով (2 և 1 թվերով),
2) Բազմապատկման արդյունքները գումարվում են: Ընդ որում՝ յուրաքանչյուր նիշ գումարվում է որպես առանձին թիվ,
3) Ստուգիչ նիշը ստանալու համար գումարման արդյունքում ստացված թվին հաջորդող և առանց մնացորդի 10-ին բաժանվող թվից հանվում է վերոհիշյալ գումարման արդյունքը: Ստուգիչ նիշը կարող է լինել 0-ից 9-ը ցանկացած թիվ: Եթե բազմապատկման արդյունքների գումարման ժամանակ ստացվում է առանց մնացորդի 10-ին բաժանվող թիվ, ապա ստուգիչ նիշը հավասար կլինի 0-ի:
37. Հաշվեհամարի ստուգիչ նիշը հաշվարկելու օրինակներ.
1) Օրինակ 1. 12702748287K
1 |
2 |
7 |
0 |
2 |
7 |
4 |
8 |
2 |
8 |
7 |
K |
Կոդը |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
(բազմապատկում) | |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
կշռային գործակիցներ | |
|
բազմապատկման | |||||||||||
2 |
2 |
14 |
0 |
4 |
7 |
8 |
8 |
4 |
8 |
14 |
արդյունքները |
Որտեղ՝ |
2+2+1+4+0+4+7+8+8+4+8+1+4=53 |
K=60-53=7 |
Մեր հաշվեհամարը կլինի՝ 127027482877 |
2) Օրինակ 2. 22018554673K
2 |
2 |
0 |
1 |
8 |
5 |
5 |
4 |
6 |
7 |
3 |
K |
Կոդը |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
(բազմապատկում) | |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
կշռային գործակիցներ | |
|
բազմապատկման | |||||||||||
4 |
2 |
0 |
1 |
16 |
5 |
10 |
4 |
12 |
7 |
6 |
արդյունքները |
Որտեղ՝ |
4+2+0+1+1+6+5+1+0+4+1+2+7+6=40 |
Քանի որ գումարման արդյունքում ստացված թիվը (40) վերջանում է 0-ով, ապա ստուգիչ նիշը հավասար կլինի 0-ի: |
Մեր հաշվեհամարը կլինի՝ 220185546730 |
38. Հաշվեհամարում ստուգիչ նիշի ձևավորման ալգորիթմի հուսալիության մաթեմատիկական հիմնավորումը սահմանված է սույն կարգի Հավելված 1-ով:
ԳԼՈՒԽ 7. ՍՏՈՒԳԻՉ ՆԻՇԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱԼԳՈՐԻԹՄԸ
39. Հաշվեհամարում ստուգիչ նիշի ստուգումը իրականացվում է հետևյալ հաջորդական քայլերի միջոցով.
1) հաշվեհամարի առաջին 12 նիշերը (ներառյալ ստուգիչ նիշը) բազմապատկվում են իրենց համապատասխանող կշռային գործակցով (2 և 1 թվերով),
2) բազմապատկման արդյունքները գումարվում են: Ընդ որում՝ յուրաքանչյուր նիշ գումարվում է որպես առանձին թիվ,
3) եթե ստացված արդյունքը առանց մնացորդի բաժանվում է 10-ի, ապա ստուգիչ նիշը ճիշտ է հաշվարկված:
40. Հաշվարկված ստուգիչ նիշի ստուգման ալգորիթմի օրինակ.
1) Օրինակ` Մեր հաշվեհամարն է՝ 127027482877: Որտեղ՝
1 |
2 |
7 |
0 |
2 |
7 |
4 |
8 |
2 |
8 |
7 |
7 |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
X |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
| |||||||||||
2 |
2 |
14 |
0 |
4 |
7 |
8 |
8 |
4 |
8 |
14 |
7 |
Որտեղ |
2+2+1+4+0+4+7+8+8+4+8+1+4+7=60 |
Քանի որ գումարը (60) առանց մնացորդի բաժանվում է 10-ի, ուրեմն ստուգիչ նիշը ճիշտ է հաշվարկված: |
ԳԼՈՒԽ 8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
41. Սույն կարգով սահմանված այն կազմակերպություններին և նրանց կառուցվածքային ստորաբաժանումներին, որոնց մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է Գրանցման և Հաշվետվողականության կոդը «-» նշանի կիրառմամբ, ապա սույն կարգը ուժի մեջ մտնելուց հետո էլեկտրոնային կրիչներում և տեղեկատվական համակարգերում «-» նշանը չի օգտագործվում: Գրանցման և Հաշվետվողականության կոդի կառուցվածքում «-» նշանի բացառումը չի դիտարկվում որպես նոր կոդի տրամադրում:
42. Սույն կարգը ուժի մեջ մտնելուց հետո, այն կազմակերպությունների խմբերին, որոնց համար Գրանցման և Հաշվետվողականության կոդ տրամադրելու նպատակով սահմանվել են համապատասխան միջակայքեր, Կենտրոնական բանկի նախագահի որոշման հիման վրա վեցամսյա ժամկետում տրամադրվում է Գրանցման և Հաշվետվողականության կոդ, եթե այդ կազմակերպությունը և(կամ) կառուցվածքային ստորաբաժանումը գրանցվել (հաշվառվել) է մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը և կոդ չի ստացել այդ նպատակով համապատասխան միջակայք սահմանված չլինելու պատճառով:
Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգերի
մասնակիցների կոդավորման կառուցվածքը, ինչպես նաև հաճախորդների
հաշվեհամարների կառուցվածքը սահմանելու մասին» կարգի
ԱԼԳՈՐԻԹՄԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
1.Դիցուք ունենք հետևյալ հաշվեհամարը՝
X1 …Xi….X11K, որտեղ 1( i (11
X1 … |
Xi … |
X11 |
K |
2 |
c |
2 |
1 |
| |||
2X1 |
cXi |
2X11 |
K |
որտեղ c =1 կամ 2
Առանց ընդհանրության սահմանափակման դիտարկենք հետևյալ դեպքերը՝
1) Եթե հաշվեհամարը ճիշտ է և c =1, կարող ենք գրել հետևյալ հավասարումը՝ ելնելով ստուգիչ նիշի հաշվարկման ալգորիթմից.
Xi +P+K=10n, որտեղ՝
n>0
P - հաշվեհամարի նիշերի (բացի Xi) և նրանց համապատասխանող կշռային գործակիցների արտադրյալների նիշերի գումարն է:
K-ստուգիչ նիշ
Ենթադրենք, որ հաշվեհամարում մեկ նիշ սխալ է գրված (Xi-ի փոխարեն գրվել է Xi’) և սխալը չի հայտնաբերվում (ստուգիչ նիշը մնում է անփոփոխ): Այս դեպքում կունենանք հետևյալ հավասարումը.
Xi’+P+K =10m, որտեղ՝
m>0
Xi’- հաշվեհամարի մեջ սխալ մուտքագրված նիշի (Xi’) և նրան համապատասխանող կշռային գործակցի (c) արտադրյալն է :
P - հաշվեհամարի նիշերի (բացի Xi’) և նրանց համապատասխանող կշռային գործակիցների արտադրյալների նիշերի գումարն է:
K-ստուգիչ նիշ
Որպեսզի հաշվեհամարում տեղ գտած սխալը չհայտնաբերվի (այսինքն՝ ստուգիչ նիշը մնա անփոփոխ), ստորև բերված հավասարումների համակարգը պետք է ունենա լուծում:
Xi +P+K=10n
Xi’+P+K =10m, որտեղ n,m>0; 0 ( Xi , Xi’≤ 9
Առանց ընդհանրության սահմանափակման, հանելով առաջին հավասարումից երկրորդը, կունենանք՝
(Xi - Xi’)=10(n-m),
Քանի որ 0 ( Xi ,X`i ( 9, ապա կարող ենք ասել, որ 0 ( Xi -X`i ( 9:
Այսպիսով, հավասարումը տեղի ունենալ չի կարող, հետևաբար մեկ նիշ սխալ գրելու դեպքում (երբ c=1) սխալը միարժեքորեն բացահայտվում է:
2) Եթե հաշվեհամարը ճիշտ է և c=2, ապա նշանակելով 2Xi=10a1 +a2 կարող ենք գրել 0 հետևյալ հավասարումը (ելնելով ստուգիչ նիշի հաշվարկման ալգորիթմից)
a1 +a2+P+K=10n, որտեղ՝
n>0
a1 և a2 - հաշվեհամարի մեջ մուտքագրված նիշի (Xi) և նրան համապատասխանող կշռային գործակցի (c) արտադրյալի նիշերն են:
P - հաշվեհամարի նիշերի (բացի Xi) և նրանց համապատասխանող կշռային գործակիցների արտադրյալների նիշերի գումարն է:
K-ստուգիչ նիշ
Ենթադրենք, որ հաշվեհամարում մեկ նիշ սխալ է գրված (Xi-ի փոխարեն գրվել է Xi’) և սխալը չի հայտնաբերվում (ստուգիչ նիշը մնում է անփոփոխ): Այս դեպքում (նշանակելով 2Xi’=10b1+b2) կունենանք հետևյալ հավասարումը
b1+b2 +P+K =10m, որտեղ՝
m>0
b1 և b2 - հաշվեհամարի մեջ սխալ մուտքագրված նիշի (X`i) և նրան համապատասխանող կշռային գործակցի (c) արտադրյալի նիշերն են:
P - հաշվեհամարի նիշերի (բացի Xi’) և նրանց համապատասխանող կշռային գործակիցների արտադրյալների նիշերի գումարն է:
K-ստուգիչ նիշ
Ելնելով ստուգիչ նիշի հաշվարկման ալգորիթմից, կարող ենք գրել հետևյալ հավասարումների համակարգը՝
a1 +a2 +P+K=10n
b1+b2 +P+K =10m
Որպեսզի հաշվեհամարում տեղ գտած սխալը չհայտնաբերվի (այսինքն՝ ստուգիչ նիշը մնա անփոփոխ), վերոհիշյալ հավասարումների համակարգը պետք է ունենա լուծում:
Առանց սահմանափակելու ընդհանրությունը, հանելով հավասարումները միմյանցից կունենանք՝
(a1 +a2)- (b1 +b2 )=10 (n-m)
Որտեղ՝ a1, b1, a2 և b2 -ի արժեքները փոփոխվում են համաձայն ստորև բերված աղյուսակների՝
a1 |
a2 |
|
b1 |
b2 |
0 |
0; 2; 4; 6; 8 |
0 |
0; 2; 4; 6; 8 | |
1 |
0; 2; 4; 6; 8 |
1 |
0; 2; 4; 6; 8 |
Աղյուսակից երևում է, որ տվյալ հավասարման ձախ մասը առավելագույնը կարող է հավասար լինել 9-ի (a1=1; a2=8; b1=0 b2=0): Այսպիսով՝ հավասարումը տեղի ունենալ չի կարող, հետևաբար մեկ նիշ սխալ գրելու դեպքում սխալը միարժեքորեն բացահայտվում է:
2. Դիցուք ունենք հետևյալ հաշվեհամարը՝
X1 …Xi Xi+1 ….X11K, որտեղ 1( i (11
X1 … |
Xi |
Xi+1… |
X11 |
K | ||||
2 |
c |
d |
2 |
1 | ||||
| ||||||||
2X1 |
cXi |
dXi+1 |
2X11 |
K |
որտեղ c=1, d=2 կամ c=2, d=1
Առանց ընդհանրության սահմանափակման դիտարկենք դեպք, երբ c=2, d=1
Եթե հաշվեհամարը ճիշտ է, կարող ենք գրել հետևյալ հավասարումը (նշանակելով, 2Xi=10a1 +a2)՝ ելնելով ստուգիչ նիշի հաշվարկման ալգորիթմից
a1 + a2 + Xi+1+P+K=10n, որտեղ՝
n>0
a1 և a2 - հաշվեհամարի մեջ մուտքագրված նիշի (Xi) և նրան համապատասխանող կշռային գործակցի (c) արտադրյալի նիշերն են :
P - հաշվեհամարի նիշերի (բացի Xi) և նրանց համապատասխանող կշռային գործակիցների արտադրյալների նիշերի գումարն է:
K-ստուգիչ նիշ
Ենթադրենք, որ հաշվեհամարը սխալ է գրվել՝ իրար հաջորդող երկու նիշ (Xi և Xi+1) տեղերով փոխվել են և սխալը չի հայտնաբերվել (ստուգիչ նիշը մնացել է անփոփոխ): Այս դեպքում (նշանակելով 2Xi+1=10b1+b2) կունենանք հետևյալ հավասարումը՝
b1 + b2 + X1+P+K=10m, որտեղ՝
m>0
b1 և b2 - հաշվեհամարի մեջ սխալ մուտքագրված նիշի (Xi+1 ) և նրան համապատասխանող կշռային գործակցի (c) արտադրյալի նիշերն են:
P - հաշվեհամարի նիշերի (բացի Xi+1) և նրանց համապատասխանող կշռային գործակիցների արտադրյալների նիշերի գումարն է:
K-ստուգիչ նիշ
Լուծենք հավասարումների հետևյալ համակարգը
a1 + a2 + XI+1 +P+K=10n
b1+ b2 + Xi+P+K= 10m,
որտեղ 0 = Xi, Xi+1 = 9, իսկ a1, b1, a2 և b2 -ի արժեքները փոփոխվում են համաձայն ստորև բերված աղյուսակների՝
a1 |
a2 |
b1 |
b2 | |
0 |
0; 2; 4; 6; 8 |
0 |
0; 2; 4; 6; 8 | |
1 |
0; 2; 4; 6; 8 |
1 |
0; 2; 4; 6; 8 |
Առանց ընդհանրության սահմանափակման կարող ենք գրել՝
a1 + a2 + XI+1+P+K= b1 + b2+ Xi+P+K +10(n-m),
Xi և XI+1 -ի փոխարեն տեղադրելով համապատասխան արժեքները
(Xi=(10a1+a2)/2 XI+1=(10b1+b2)/2) և կատարելով ձևափոխումներ արդյունքում կունենանք՝
(8b1-b2) - (8a1- a2)=20 (n-m)
Ելնելով սույն աղյուսակի տվյալներից՝ մաքսիմալ արժեքը, որը կարող է ընդունել հավասարման ձախ մասը հավասար է 16-ի (b1=1, b2=0, a1=0, a2=8), այսինքն՝ հավասարումը տեղի ունենալ չի կարող:
Այսպիսով՝ հաշվեհամարի կառուցվածքում երկու նիշերի տեղերը փոխելով սխալը միարժեքորեն բացահայտվում է:
Դեպքը երբ c=1, d=2 դիտարկվում է նմանատիպ եղանակով:
Հավելված 2 «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կառուցվածքը, ինչպես նաև հաճախորդների հաշվեհամարների կառուցվածքը սահմանելու մասին» կարգի |
Կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի մասնակիցներին կոդերի տրամադրման միջակայքերը ամփոփ ձևով
Հ/հ |
Իրավական ակտերի անվանումը |
Լիցենզավորվող և գրանցվող կազմակերպություններ/անձինք (ըստ իրավական ակտերի) |
Կոդերի տրամադրումը համաձայն սույն կոդավորման կարգի դրույթների | ||||
Կազմակերպության անվանումը/տեսակը |
Կոդի միջակայքը |
Տրամադրման սկզբունքը |
Կառուցվածքային ստորաբաժանում(գլխամաս/մասնաճյուղ) | ||||
1 |
2 |
3 |
4 |
7 |
9 |
10 | |
1 |
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՕ-68, ընդունված 30.06.1996թ. - |
Բանկեր |
103 bb - 399 bb, որտեղ 103-ը Կենտրոնական բանկն է: |
103-ից սկսած +3 սկզբունքով |
xxx00-(գլխամաս) xxx01-99(մասնաճյուղ.) | ||
Բանկերի միություն |
Կարգով սահմանված կոդ չի տրամադրվում |
- |
|||||
Կենտրոնական բանկին նույնականացնող կոդերը ընդգրկվում են Բանկերի համար սահմանված թվերի միջակայքում |
|||||||
2 |
«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՕ- 359, ընդունված 29.05.2002թ. |
Վարկային կազմակերպություններ |
այդ թվում՝ |
600 bb - 799 bb |
600-ից սկսած +1 սկզբունքով |
xxx00-(գլխամաս) xxx01-99(մասնաճյուղ.) | |
վարկային միությունները |
|||||||
խնայողական միությունները |
|||||||
ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպությունները |
|||||||
դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող ֆակտորինգային կազմակերպությունները |
|||||||
սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունները |
|||||||
այլ վարկային կազմակերպությունները |
|||||||
Վարկային կազմակերպությունների միություն |
Կարգով սահմանված կոդ չի տրամադրվում |
- |
|||||
3 |
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՕ-150, ընդունված 24.11.2004թ. |
Վճարահաշվարկային կազմակերպություններ |
այդ թվում՝ |
800 bb - 859 bb (որտեղ բացառություն են կազմում 801, 805 թվերը) |
808-ից սկսած +1 սկզբունքով |
xxx00-(գլխամաս) xxx01-99(մասնաճյուղ.) | |
Դրամական փոխանցում իրականացնող կազմակերպություն |
|||||||
Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություն |
|||||||
Վճարահաշվարկային կազմակերպությունների միություն |
Կարգով սահմանված կոդ չի տրամադրվում |
- |
|||||
4 |
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՕ-185, ընդունված 28.10.2008թ. |
Վարկային բյուրոներ |
- |
+ Տրամադրվում է Այլ հաշվետու կազմակերպության կոդերի միջակայքից |
|||
5 |
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՕ-177, ընդունված 09.04.2007թ. |
Ապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող ընկերություններ |
այդ թվում՝ |
53001 bb-53999 bb |
53001-ից սկսած +1 սկզբունքով |
xxzzz-00 մինչև xxzzz- 99 (լրացուցիչ երկու նիշով կնշվեն մասնաճյուղերը) | |
Կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերություն |
|||||||
Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերություն |
|||||||
Վերաապահովագրություն իրականացնող ընկերություն |
|||||||
Ապահովագրական բրոքերներ |
|||||||
Ապահովագրական գործակալներ |
Կարգով սահմանված կոդ չի տրամադրվում |
- | |||||
5.1 |
Ապահովագրական կամ ապահովագրական միջնորդային ընկերությունների միություն |
Միություն |
Կարգով սահմանված կոդ չի տրամադրվում |
- |
|||
6 |
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՕ-63, ընդունված 18.05.2010թ. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՕ-177, ընդունված 09.04.2007թ. |
Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո (այսուհետ` Բյուրո) |
Բյուրո (կամ` Ապահովագրական ընկերությունների բյուրո) |
+ Տրամադրվում է Այլ հաշվետու կազմակերպության կոդերի միջակայքից |
|||
7 |
«Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՕ-245, ընդունված 22.12.2010թ. |
Ֆոնդեր (Ներդրումային ֆոնդ այդ թվում կենսաթոշակային ֆոնդ) |
- |
51001 fff - 51999 fff |
51001-ից սկսած +1 սկզբունքով |
xxzzz-fff մինչև xxzzz- fff (լրացուցիչ fff-երեք նիշով կնշվեն տվյալ ֆոնդի հետ կապված ֆոնդերի կառավարիչները) | |
8 |
«Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՕ-245, ընդունված 22.12.2010թ. |
Կառավարիչ |
այդ թվում՝ |
450 bb - 499 bb |
450-ից սկսած +1սկզբունքով |
xxx00-(գլխամաս) xxx01-99(մասնաճյուղ.) | |
8.1 |
«Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՕ-245, ընդունված 22.12.2010թ. |
Ներդրումային ֆոնդի կառավարիչ |
|||||
8.2 |
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՕ-244, ընդունված 22.12.2010թ. |
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ |
|||||
9.1 |
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՕ-244, ընդունված 22.12.2010թ. |
Կենսաթոշակային ֆոնդի պահառուի կարգավիճակ |
Կարգով սահմանված կոդ չի տրամադրվում |
- |
|||
9.2 |
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՕ-244, ընդունված 22.12.2010թ. |
Հաշվի օպերատորի կարգավիճակ |
Կարգով սահմանված կոդ չի տրամադրվում |
- |
|||
9.3 |
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՕ-244, ընդունված 22.12.2010թ. |
Մասնակիցների ռեեստր վարող |
+ Տրամադրվում է Համակարգի այլ մասնակցի կոդերի միջակայքից |
||||
10 |
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՕ-195, ընդունված 11.10.2007թ. |
Ներդրումային ընկերություններ |
400 bb - 449 bb |
400-ից սկսած +1սկզբունքով |
xxx00-(գլխամաս) xxx01-99(մասնաճյուղ.) | ||
11 |
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՕ-195, ընդունված 11.10.2007թ. |
Կարգավորվող շուկայի օպերատորներ |
+ Տրամադրվում է Համակարգի այլ մասնակցի կոդերի միջակայքից |
||||
12 |
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՕ-195, ընդունված 11.10.2007թ. |
Կենտրոնական դեպոզիտարիա |
+ Տրամադրվում է Համակարգի այլ մասնակցի կոդերի միջակայքից |
||||
13 |
Համակագի այլ մասնակցի համար սահմանված կոդեր |
Այլ մասնակիցներ՝ ԿԲ վճարահաշվարկային և/կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցներ (օր. ՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, Կենտրոնական դեպոզիտարիա, կարգավորվող շուկայի օպերատորներ) |
860 bb - 899 bb |
860-ից սկսած +1 սկզբունքով |
xxx00-(գլխամաս) xxx01-99(մասնաճյուղ.) | ||
14 |
- |
ՀՀ Գանձապետարան |
900 bb - 929 bb |
900-ից սկսած +1 |
xxx00-(գլխամաս) | ||
15 |
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՕ-195, ընդունված 11.10.2007թ. |
Հաշվետու թողարկողներ |
50001 - 50999 |
50001 -ից սկսած +1 սկզբունքով |
|||
16 |
«Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՕ-96, ընդունված 26.05.2008թ. |
Արժեթղթավորման ֆոնդ |
+ Տրամադրվում է Ֆոնդերի համար սահմանված կոդերի միջակայքից |
||||
16 |
«Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՕ-96, ընդունված 26.05.2008թ. |
Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչ |
+ Տրամադրվում է Կառավարիչների համար սահմանված կոդերի միջակայքից |
||||
17 |
«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՕ-43, ընդունված 03.12.2003թ. |
Գրավատներ |
55001 bb- 55999 bb |
55001-ից սկսած +1 սկզբունքով |
xxzzz-00 մինչև xxzzz- 99 (լրացուցիչ երկու նիշով կնշվեն մասնաճյուղերը) | ||
18 |
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՕ-135, ընդունված 24.11.2004թ. |
Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք (փոխանակման կետեր) |
54001 bb- 54999 bb |
54001-ից սկսած +1 սկզբունքով |
xxzzz-00 մինչև xxzzz- 99 (լրացուցիչ երկու նիշով կնշվեն մասնաճյուղերը) | ||
19 |
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՕ-135, ընդունված 24.11.2004թ. |
Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձինք |
+ Տրամադրվում է Համակարգի այլ մասնակցի կոդերի միջակայքից |
- |
|||
20 |
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՕ-135, ընդունված 24.11.2004թ. |
Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձինք |
+ Տրամադրվում է Այլ հաշվետու կազմակերպությունների համար սահմանված կոդերի միջակայքից |
- |
|||
21 |
Այլ հաշվետու կազմակերպությունների համար սահմանված կոդեր |
Այլ հաշվետու կազմակերպություններ՝ Կենտրոնական բանկ հաշվետվություն ներկայացնող կազմակերպություններ, որոնք չեն հանդիսանում Կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակից (օր.՝ Վարկային բյուրոներ, Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո, Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձինք) |
52001 yy - 52100 yy |
52001-ից սկսած +1 սկզբունքով |
xxzzz-00 մինչև xxzzz- 99 (լրացուցիչ երկու նիշով կնշվեն մասնաճյուղերը, եթե գործող օրենսդրության համաձայն կարող է այդպիսին լինել) | ||
- |
56000 մինչև 59999 թվերի միջակայքերը պահուստային են, և գտնվում են Կենտրոնական բանկի տնօրինման տակ, և անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել Կենտրոնական բանկի նախագահի կարգադրության հիման վրա | Միջակայքերը համարվում են պահուստային և կարող են տրամադրվել ըստ անհրաժեշտության | |||||
|
- |
930-ից մինչև 999 ներառյալ միջակայքում ընկած բոլոր թվերը պահուստային են և գտնվում են Կենտրոնական բանկի տնօրինման տակ և անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել Կենտրոնական բանկի նախագահի կարգադրության հիման վրա | Միջակայքերը համարվում են պահուստային և կարող են տրամադրվել ըստ անհրաժեշտության |
(հավելվածը փոփ. 04.02.19 թիվ 14-Ն)
(կարգը փոփ., լրաց. 04.02.19 թիվ 14-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.02.2019, թիվ 14-Ն | 11.03.2019, թիվ 178-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|