Գլխավոր տեղեկություն
Համար
N 144-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2019 թվականի N 144-Ա

 

ԼԻԼԻԹ ԲԱՆԴՈՒՐՅԱՆԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՄՈԼԴՈՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Բանդուրյանին 2019 թվականի փետրվարի 20-27-ը գործուղել Մոլդովա (Քիշնև)՝ Մոլդովայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

2. Լիլիթ Բանդուրյանի՝ Մոլդովա (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. փետրվարի 19

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
փետրվարի 19-ի N 144-Ա
որոշման

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-27-Ը ՄՈԼԴՈՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

Գործունեության/տեղափոխման ծախսերը

Եվրո

Օդանավակայան

10

Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)

10

Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)

60

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

15

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

160

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ՀՀ կառավարության կողմից ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար

255

Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

150

Վառելիք (10 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

50

Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)

150

Բնակություն (առավելագույնը 7 գիշեր` 85 եվրո/յուրաքանչյուր գիշեր)

595

Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր առավելագույնը 7 օր)

350

Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (50 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)

200

Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (50 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)

200

Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումարը

1.695

Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումարը

1.950

Ճանապարհածախս Երևան-Քիշնև-Երևան ավիատոմս

փաստացի կատարված գնման հիման վրա

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան