ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 փետրվարի 2019 թ. |
թիվ 04-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 04-Ն որոշման |
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Փոխադրվել են ուղևորներ |
110 |
հազար ուղևոր |
|
Ուղևորաշրջանառությունը |
120 |
հազար ուղևոր-կմ |
|
Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) |
130 |
հազար դրամ |
|
Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը |
140 |
-“- |
|
Ուղևորատար շարժակազմի քանակը տարվա վերջին |
150 |
հատ |
|
Տրոլեյբուսի շարժակազմի վազքը |
160 |
հազար մեքենա-կմ |
|
Ճոպանուղու շարժակազմի վազքը |
170 |
հազար |
|
Մետրոպոլիտենի ուղևորատար վագոնների վազքը |
180 |
հազար |
|
Մետրոպոլիտենի ուղևորատար գնացքների վազքը |
190 |
հազար |
|
Ուղևորատար շարժակազմի (գնացքների) շարժման մեջ գտնվելու ժամանակը |
200 |
հազար մեքենա (վագոն, գնացք) - ժամեր |
|
Տրոլեյբուսային երթուղիների քանակը |
210 |
միավոր |
|
Մետրոպոլիտենի կայարանների թիվը տարվա վերջին |
220 |
հատ |
|
Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով տարվա վերջին |
230 |
կմ |
|
Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին |
240 |
-“- |
|
Աշխատողների միջին տարեկան թվաքանակը |
250 |
մարդ |
Ղեկավար |
___________________________ |
|
_______________________ | |
|
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
|
___________________________ |
|
_______________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
«___»__________20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 04-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են մետրոպոլիտենով, ճոպանուղով և տրոլեյբուսային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
6. «Փոխադրվել են ուղևորներ» (տող 110) ցուցանիշը որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
7. «Ուղևորաշրջանառությունը» (տող 120) որոշվում է տեղափոխված ուղևորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
8. «Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը» (տող 130) (առանց ավելացված արժեքի հարկի) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
9. «Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը» (տող 140) լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, սոցիալական ապահովության վճարներ, ամորտիզացիոն մասհանումներ):
10. «Ուղևորատար շարժակազմի քանակը տարվա վերջին» (տող 150) ցուցանիշը ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր տրոլեյբուսների, մետրոպոլիտենի և ճոպանուղու վագոնների այն քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում, պարապուրդում՝ տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև աշխատանքին ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:
11. «Ուղևորատար շարժակազմի վազքը» (տող 160 և 170) ցուցանիշը որոշվում է բոլոր վագոնների (մեքենաների) ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով (վագոն (մեքենա)-կմ):
12. «Մետրոպոլիտենի ուղևորատար վագոնների վազքը» (տող 180) ցուցանիշը որոշվում է բոլոր վագոնների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով:
13. «Մետրոպոլիտենի ուղևորատար գնացքների վազքը» (տող 190) ցուցանիշը որոշվում է բոլոր գնացքների ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերի հանրագումարով:
14. «Ուղևորատար շարժակազմի (գնացքների) շարժման մեջ գտնվելու ժամանակը» (տող 200) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում շարժակազմի գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն մտնում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:
15. «Տրոլեյբուսային երթուղիների քանակը» (տող 210) լրացվում է տվյալ կազմակերպությունում գործող բոլոր երթուղիների թիվը:
16. «Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով տարվա վերջին» (տող 230) ցուցանիշը ներառում է կազմակերպությունների հաշվեկշռում հաշվետու տարվա վերջին առկա վերանորոգման դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային միակողմանի ճանապարհների ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս: Շարժման համար փակ (քանդման ենթակա) գծերը չեն հաշվառվում և ցույց չեն տրվում 230 տողում:
17. «Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին» (տող 240) ցուցանիշը ներառում է ճոպանուղու, մետրոպոլիտենային և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) ընդհանուր տեղամասային երկարությունը՝ ներառյալ ուղեբաժանքի գծերը, շրջադարձային օղակները և որոշվում է երկկողմանի (երկգիծ) հաշվարկով: Եթե շարժումը սկզբնակետից վերջնակետ և հակադարձ ուղղությամբ կատարվում է տարբեր փողոցներով, ապա երկու ճանապարհների (գծերի) երկարությունը պետք է գումարել և բաժանել երկուսի:
18. Հաշվետվության 250 տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.12.2023, թիվ 51-Ն | 05.12.2023, թիվ 04-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|