Գլխավոր տեղեկություն
Համար
N 114-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 27.02.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2019 թվականի N 114-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-002-16.01.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. փետրվարի 25

Երևան

      

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-002-16.01.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ      

       

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (Խ-02-16.01.2019-ՊԻ-011/0) առաջարկվում է՝

1. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար պատասխանատվության միջոցը խստացնել՝ բացի տուգանքից սահմանելով նաև մեկից մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում:

2. Նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման կամ փաստաբանի մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ փաստաբանին զրպարտելու համար բացի տուգանքից սահմանել նաև կալանք՝ մեկից մինչև երեք ամիս ժամկետով, կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և դեռևս 2019 թվականի հունվարի 14-ին շրջանառվել է համանման՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (այսուհետ՝ նախագիծ), որը տեղադրվել է նաև հանրային քննարկման www.e-draft.am կայքէջում:

Հարկ է նշել, որ ներկայումս նախագիծը գտնվում է շահագրգիռ մարմինների և հասարակության ներկայացուցիչների լայն շրջանակի հետ քննարկման փուլում, որի արդյունքում նախագծի վերաբերյալ ստացվում են և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ, այդ թվում՝ կապված զրպարտության և վիրավորանքի քրեականացման հետ:

 Հաշվի առնելով շարադրվածը և նախագծերի միաբնույթ կարգավորումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությանն առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հետագա ընթացք տալուց, և հարցին անդրադառնալ առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք համանման օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում: