Գլխավոր տեղեկություն
Համար
N 204-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2019

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

4 մարտի 2019 թվականի N 204-Ա

         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 737-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ նշանակելու մասին» N 737-Ա որոշման 2-րդ կետում «Ռ. Սաղաթելյան – «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ՝ արտադրական հարցերով (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Թոռչյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ» բառերով:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

    

2019 թ. մարտի 4

Երևան