ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 մայիսի 2018 թ. |
թիվ 43-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ մասերով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության, մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Գ. Բունիաթյան
Հավելված Սահմանված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի թիվ 43-Ա որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորվող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Մրցութային հանձնաժողով) անդամների ընտրության, Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթին (այսուհետ` Մրցույթ) մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման ընթացակարգը:
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից այդ նպատակով ձևավորված Մրցութային հանձնաժողովը:
3. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, որի ձևավորվելուց հետո Մրցութային հանձնաժողովն իր կազմից ընտրում է Մրցութային հանձնաժողովի նախագահ:
4. Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին, ով լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչ է, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (առավելությունը կտրվի զանգվածային լրատվության միջոցների գործունեության բնագավառում մասնագիտացած հասարակական կազմակերպություններին):
5. Մրցութային հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է ք. Երևան, Իսահակյան 28 հասցեում:
6. Մրցութային հանձնաժողովի փաստաթղթերի պահպանումը և ընթացիկ գործունեությունը սպասարկում է Հանձնաժողովը:
6.1. Մրցութային հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով։
7. Մրցութային հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է նաև Խորհրդի մեկից ավելի անդամների թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները:
8. Հանձնաժողովը Մրցութային հանձնաժողովի անդամ ընտրելու մասին իր որոշումը կայացնելուց հետո մեկ օրվա ընթացքում այն գրավոր ներկայացնում է հաղթողներին:
III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում՝ ըստ մշակված ձևի (Ձև՝ N 1),
2) անձնագրի պատճեն,
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն,
4) ինքնակենսագրություն՝ ըստ մշակված ձևի (Ձև՝ N 2),
5) աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված) տեղեկանք՝ աշխատանքային գործունեության մասին,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում է այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները, հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգը (մինչև 5 էջ)) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար,
8) 2 լուսանկար` 3x4 սմ չափսի:
10. Փաստաթղթերը 5 օրինակից ներկայացվում են Հանձնաժողով՝ մրցույթի անցկացման մասին հայտարարելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը Մրցութային հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ
___________________________-ին
Ձև N 1
(անուն, ազգանուն)
ԴԻՄՈՒՄ
Խորհրդի անդամի մրցույթին մասնակցելու վերաբերյալ
Դիմումատուի անուն, ազգանուն __________________________________________________________
Հասցեն _______________________________________________________________________________
Հեռախոսահամարը, էլ. հասցեն __________________________________________________________
Կից փաստաթղթեր.
1. անձնագրի պատճեն |
________ թերթ, |
2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն |
________ թերթ, |
3. ինքնակենսագրություն |
________ թերթ, |
4. աշխատանքային գրքույկի պատճեն |
________ թերթ, |
5. ուղեկցող նամակ |
________ թերթ, |
6. այլ փաստաթղթեր |
________ թերթ, |
7. 2 լուսանկար` 3x4 սմ չափսի, |
|
Ընդամենը` ________ թերթ: |
|
Դիմող _______________________________ |
________________ |
_____ _________ _____________ (օրը, ամիսը, տարեթիվը) |
Ձև N 2
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Անուն, հայրանուն, ազգանուն |
|
Ծննդյան օր, ամիս, տարի |
|
Ծննդյան վայր, երկիր |
|
Հաշվառման բնակավայր |
|
Մշտական բնակավայր |
|
Քաղաքացիություն |
|
Այլ քաղաքացիություն, եթե կա |
|
Ընտանեկան դրությունը (պարտադիր չէ պատասխանել) |
|
Օտար լեզուների իմացությունը. |
|
Օտար լեզուների իմացությունը. |
|
Ուսումնառությունը, կրթությունը. |
|
Աշխատանքային գործունեությունը. |
|
Հեռուստատեսության և/կամ ռադիոյի ոլորտում գործունեության փորձի նկարագիրը. |
|
Վերապատրաստումները. |
|
Այլ տեղեկություններ. |
|
Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ եք համարում հաղորդել Մրցութային հանձնաժողովին |
|
Հետադարձ կապի համար հաղորդել |
|
Հեռախոսահամար |
|
Էլեկտրոնային հասցե |
|
Փոստային հասցե |
|
Անհատական բլոգ կամ համացանցային էջ (առկայության դեպքում) |
(հավելվածը խմբ. 27.02.19 թիվ 14-Ա)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2020, թիվ 156-Ա | 30.12.2020, թիվ 43-Ա | |
27.02.2019, թիվ 14-Ա | 28.02.2019, թիվ 43-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|