ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2019 թվականի N 185-Ա
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԵՄ-ը Հայաստանի թվային օրակարգի համար» ծրագիրը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
Ստեղծել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. փետրվարի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. փետրվարի 26-ի N 185-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Շուշանիկ Ներսիսյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Անահիտ Ավանեսյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Սուրեն Քրմոյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Այսեր Ղազարյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Տիգրան Գաբրիելյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Վարդան Գևորգյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Տիգրան Գալստյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ալբերտ Բաբայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Գեղամ Վարդանյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
Մակար Ղամբարյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Արման Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Հովհաննես Քոչարյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ |
Վախթանգ Աբրահամյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Լիլիթ Պետրոսյան |
- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ |
Գեորգի Ավետիսյան |
- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար |
Էմին Ավետիսյան |
- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ |
Գագիկ Մանոյան |
- ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար |
Նաիրա Կարապետյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ |
Իոսիֆ Մելյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2021, N 1502-Ա | 29.12.2021, N 185-Ա | |
24.05.2021, N 559-Ա | 25.05.2021, N 185-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|