Basic information
Number
N 1521-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.11.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.11.24/64(363) Հոդ.1311
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.11.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.11.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.11.2004
Effective date
25.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 նոյեմբերի 2004 թվականի N 1521-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 891-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի  «Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» N 891-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկել Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 6
Երևան