Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.01.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2019 թվականի N 6-Ա

      

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը և հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 13-ի «Հողամաս նվիրելու մասին» N 23-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Երևանի համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրատվության կարգով տրամադրված՝ Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի Բագրևանդ փողոցի N 74 հասցեում գտնվող՝ Երևանի համայնքի սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 02072018-01-0248 վկայական, 02. 07. 2018 թ.), 135․720․000 դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հեկտար մակերեսով՝ բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (կադաստրի ծածկագիրը՝ 01-008-0506-0108)՝ որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Երևանի քաղաքապետի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նվիրատվության պայմանագիրը.

2) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ Ինժեներական քաղաքի ստեղծման նպատակով կազմակերպություններին նվիրաբերության միջոցով տարածքներ տրամադրելու համար:

4․Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. հունվարի 17

Երևան